05-12-2025 / 07:53
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելի Պետախ Տիկվայում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի անվան այգու բացումը

2023/04/03 10:48
Կարևոր, Հայաստան, Հասարակություն, Մերձավոր Արևելք

Ապրիլի 2-ը ևս մեկ խորհրդանշական օր դարձավ Պետախ Տիկվայի հայկական համայնքի նորագույն պատմության մեջ:

Ինչպես տեղեկացնում է «Իսրայելահայեր» թերթը, քաղաքի «Համայնքների» այգին վերանվանվել է աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անվամբ:

Այգու վերանվանման բացման արարողությանը ներկա էին Պետախ Տիկվայի քաղաքապետ Ռամի Գրինբերգը, Իսրայելում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արման Հակոբյանը, հյուպատոս Նարեկ Ղազարյանը, Ֆրանսիայի դեսպանատան ներկայացուցիչները, Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի պատվիրակությունը՝ դիվանապետ հայր Աղան Գոչյանի գլխավորությամբ, Հայֆայի «ՀՄԷՄ» կազմակերպության ղեկավարությունը՝ Հայֆայի ու հյուսիսային քաղաքների հոգևոր հովիվ տեր Տիրայր քահանա Հովակիմյանի գլխավորությամբ և այլ բարձրաստիճան հյուրեր:

Նշենք, որ Իսրայելում գործող հայկական միություններն անցյալ տարի նամակով դիմել էին պարոն Գրինբերգին՝ խնդրելով «Համայնքների» այգին, որտեղ տեղադրված է Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված հուշարձանը, վերանվանել հայ ժողովրդի աշխարհահռչակ զավակ ու մարդասեր Շառլ Ազնավուրի անունով, որպես ոչ միայն աշխարհում հայտնի ֆրանսահայ երգիչ, այլև որպես հրեաներին Հոլոքոստի ժամանակ փրկած Ազնավուրյանների գերդաստանի արժանի զավակ ու որպես խորհրդանիշ հայ-հրեական բարեկամության:

Քաղաքային խորհուրդը քաղաքապետ Ռամի Գրինբերգի գլխավորությամբ միաձայն որոշում էր կայացրել վերանվանել «Համայնքների» այգին ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով:

«Իսրայելահայեր» թերթը տեղեկացնում է, որ Շառլ Ազնավուրի հայրն ու մայրը՝ Միշան ու Քնարը Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին օգնել են տասնյակ հրեաների և թաքցրել Փարիզում իրենց տանը՝ այսպիսով փրկելով հրեաներին ողջակիզումից ու ցեղասպանությունից: Թերթի ուսումնասիրությունների արդյունքում նաև պարզվել է, որ Շառլ Ազնավուրի հորեղբայրը՝ Խաչատուր Ազնավուրյանը ևս Դոնեցկում իր տան նկուղում հրեաների էր թաքցնում:

Նախորդ Լուրը

«Սատանայի բույնը պետք է փակել». իրանցի օգտատերն՝ Ադրբեջանի մասին

Հաջորդ Lուրը

Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025
Հայաստան

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Հաջորդ Lուրը

Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)