16-07-2026 / 20:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Շուտով պետք է տեղի ունենա Սիրիայի վերադարձն Արաբական պետությունների լիգա. Հորդանանի ԱԳ նախարար

2023/05/05 17:15
Անվտանգություն, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Սիրիան պետք է կարողանա շուտով վերադառնալ Արաբական պետությունների լիգա, սակայն շատ մարտահրավերներ են սպասվում ավելի քան տասնամյակ ձգվող հակամարտությունը լուծելու համար: Այս մասին հայտարարել է Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադին:

Սաֆադիի խոսքով՝ Սիրիան բավականաչափ ձայներ ունի Արաբական պետությունների լիգայում իր տեղը վերականգնելու համար:

«Վերադարձը լիգա տեղի կունենա: Խորհրդանշականորեն դա կարևոր կլինի, բայց… դա միայն խոնարհ սկիզբը կլինի շատ երկար, բարդ և դժվարին գործընթացի՝ հաշվի առնելով 12 տարի ձգվող հակամարտությունից հետո ստեղծված ճգնաժամի բարդությունը»,- ասել է Հորդանանի արտգործնախարարը CNN-ի հետ զրույցում:

Նշենք, որ երկուշաբթի Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադն առաջին անգամ հանդիպել էր արաբական պետությունների արտգործնախարարների հետ՝ Հորդանանի նախաձեռնության շրջանակներում: Նախաձեռնությունը սիրիական հակամարտության դադարեցման ճանապարհային քարտեզն է սահմանում:

Հորդանանի արտգործնախարարը հավելել է, որ հակամարտության կարգավորման հարցում իրական առաջընթաց գրանցելու Սիրիայի պատրաստակամությունը կօգնի նրան ձեռք բերել արաբական պետությունների աջակցությունը՝ արևմտյան պատժամիջոցների դադարեցման ուղղությամբ լոբբինգ իրականացնելու համար:

Արաբական պետությունների լիգայի խոսնակն իր հերթին հայտարարել էր, որ արաբական պետությունների արտգործնախարարները կիրակի կհանդիպեն Կահիրեում՝ քննարկելու Սիրիայի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերը:

Նախորդ Լուրը

Տալիբանի արտաքին քաղաքականությունն Աֆղանստանում իշխանության ստանձման սկզբնական շրջանում

Հաջորդ Lուրը

Թուրք-ադրբեջանական շարունակվող վայրահաչոցների պատճառն ու նպատակները

Այլ Լուրեր

ԱՄՆ

Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «կարմիր գիծ» է, և սպառնացել է հարվածել տարածաշրջանի ենթակառուցվածքներին

16/07/2026
Անվտանգություն

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նոր ղեկավարին

16/07/2026
Ադրբեջան

Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան նոյեմբերին համատեղ զորավարժություններ կանցկացնեն Ադրբեջանում

16/07/2026
Հաջորդ Lուրը

Թուրք-ադրբեջանական շարունակվող վայրահաչոցների պատճառն ու նպատակները

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Օդային տագնապի պատճառով ֆոն դեր Լայենը Կիևում ընդհատել է ճեպազրույցը և պատսպարվել թաքստոցում

16/07/2026

Հայաստանը 87-րդն է աշխարհի ամենահամեղ խոհանոց ունեցող երկրների ցանկում

16/07/2026

Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «կարմիր գիծ» է, և սպառնացել է հարվածել տարածաշրջանի ենթակառուցվածքներին

16/07/2026

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

16/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)