Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ-երկրների արտգործնախարարները որոշում են կայացրել 2023 թվականի մայիսի 7-ից ԱՊԼ խորհրդի նիստերին Սիրիայի Արաբական Հանրապետության պատվիրակության և նրա բոլոր առաքելությունների մասնակցությունը վերականգնելու մասին:
Որոշումն ընդունվել է երեկ Կահիրեում կայացած արաբական երկրների արտգործնախարաների հանդիպման անդյունքում:
Որոշման մեջ նշվել է, որ լիգան վերահաստատում է իր հանձնառությունը Սիրիայի ինքնիշխանության, տարածքային ամբողջանակության և կայունության ապահովման գործում՝ Արաբական պետությունների լիգայի կանոնադրության և սկզբունքներին համապատասխան:
Ընդգծվել է նաև, որ շարունակվելու և ակտիվացվելու են արաբական պետությունների ջանքերը՝ աջակցելու Սիրիային դուրս գալ ճգնաժամից: