04-12-2025 / 08:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Քուվեյթի էմիրի դուստրն Աննա Հակոբյանին պատմել է Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ տատիկի մասին

2020/03/03 09:42
Հայաստան

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մարտի 2-ին կառավարական առանձնատանը հյուրընկալել է Քուվեյթի 14-րդ էմիրի դուստր Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահին:

Ինչպես  տեղեկացնում են ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, ջերմ մթնոլորտում Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահը պատմել է իր ծավալած գործունեության, մասնավորապես, Արաբական երկրների լիգայի հովանու ներքո գործող արաբ կին գործարարների խորհրդի (Arab Council of Businesswomen) մասին:

Աննա Հակոբյանն էլ ներկայացրել է իր ղեկավարած «Իմ քայլը» և  «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների գործունեության, ինչպես նաև «Կանայք հանուն խաղաղության» արշավի մասին: Ներկայացնելով արշավի նպատակը՝ Աննա Հակոբյանը շեշտել է, որ խաղաղությունը բացարձակ արժեք է, և եկել է այն պահը, որ կանայք պետք է համախմբվեն՝ հանուն խաղաղության:

Զրույցի ընթացքում Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահը պատմել է Հայաստան իր այցելությունների մասին՝ շեշտելով, որ յուրաքանչյուր անգամ առանձնահատուկ ջերմությամբ է այցելում: Վերջինս պատմել է ազգությամբ հայ տատիկի՝ Եղիսաբեթի մասին՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության ժամանակ Զեյթունում ապրող իր տատիկը բռնել է գաղթի ճամփան և հասել է Դեր Զորի անապատ, որտեղ էլ հանդիպել է ապագա ամուսնուն՝ Շեյխա Հեսսա Սաադ Ալ-Աբդուլլահ Ալ-Սաբահի պապիկին: Քուվեյթի 14-րդ Էմիրի դուստրը պատմել է, որ հայուհի տատիկն իր կյանքում շատ մեծ դեր է խաղացել, և անընդհատ մղել  է արքայադստերը կրթվել և պայքարել նպատակներին հասնելու համար:  


Նախորդ Լուրը

Վրաստանի ՊՆ զինվորական հոսպիտալը վերածվել է կարանտինային գոտու

Հաջորդ Lուրը

Վրաստանը տեղական ինքնագնաց ականանետեր կարտահանի

Այլ Լուրեր

Հայաստան

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Հայաստան

Երևան ժամանող 3 չվերթ հարկադիր վայրէջք է կատարել Թբիլիսիում

03/12/2025
Հաջորդ Lուրը

Վրաստանը տեղական ինքնագնաց ականանետեր կարտահանի

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)