Վրաստանի հայկական համայնքը ի զորակցություն Արցախին նախատեսում է մոտակա օրերին հավաք կազմակերպել: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի հայկական համայնքի ֆեյսբուքյան էջից:
«Սեպտեմբերի 2-ին, ժամը 17:00-ին ամեն մեկիս պարտքն է լինեկ միասին Ավլաբարիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում՝ ի զորակցություն Արցախի և արցախցու։ Այսօր յուրաքանչյուրս պետք է պաշտպանի Արցախը, լինի Արցախի կողքին»,- նշած է համայնքի էջում:






