11-07-2026 / 13:20
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուսաստանը հույս ունի, որ Աղդամի երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը. Զախարովա

2023/09/12 18:20
Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Ռուսաստանը հույս ունի, որ մոտ ժամանակներս Աղդամի երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը, և Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը երկու ուղղություններից կանոնավոր կերպով կստանա հումանիտար օգնություն։ Այս մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան նշել է, որ հուլիսի 25-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում հանդիպման ընթացքում մշակել են Լաչինի և Աղդամի երթուղիների զուգահեռ ապաշրջափակման սխեման։

«Հաշվի առնելով դիրքորոշումների զգալի տարբերությունը և փոխադարձ անվստահության բարձր մակարդակը՝ այս աշխատանքը հեշտ չի ընթացել։ Որպես առաջին քայլ՝ սեպտեմբերի 12-ին «Ռուսաստանյան Կարմիր Խաչ» համառուսաստանյան հասարակական կազմակերպության միջոցով տարածաշրջան հասցվեց մարդասիրական օգնության խմբաքանակ։ Լեռնային Ղարաբաղի՝ օգնության կարիք ունեցող բնակիչներին է փոխանցվել շուրջ 15 տոննա սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ և անկողնային պարագաներ։ Ակնկալում ենք, որ հաշվի առնելով նախկինում ձեռք բերված փոխըմբռնումը՝ մոտ ապագայում Աղդամի երթուղուն զուգահեռ կապաշրջափակվի նաև Լաչինի միջանցքը, որից հետո երկու ուղղություններով էլ կանոնավոր կերպով հումանիտար օգնություն կմտնի տարածաշրջան», – ասել է Զախարովան։

Նա հույս է հայտնել, որ այս կերպ Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակը կկայունանա, և տեղի բնակչության բնականոն գործունեությունը կվերականգնվի։

«Սա իր հերթին պայմաններ կստեղծի Բաքվի և Ստեփանակերտի միջև երկխոսության մեկնարկի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման ուղղությամբ ռիթմիկ աշխատանքի վերսկսման համար», – եզրափակել է պաշտոնյան։

Նախորդ Լուրը

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ցեղասպանության նշաններ ունի․ Բոբ Մենենդես

Հաջորդ Lուրը

ԵԽԽՎ բյուրոյին առաջարկվել է Արցախում ստեղծված իրավիճակով հրատապ լսումներ կազմակերպել. պատգամավոր

Այլ Լուրեր

ԱՄՆ

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Թուրքիա

Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի կողմից С-400-ների վաճառքի մասին հայտարարությունները

10/07/2026
Կարևոր

Այսօրվանից ուժի մեջ է մտել «Ծնողական ժամ» կարգավորումը. ինչպես օգտվել

10/07/2026
Հաջորդ Lուրը

ԵԽԽՎ բյուրոյին առաջարկվել է Արցախում ստեղծված իրավիճակով հրատապ լսումներ կազմակերպել. պատգամավոր

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու նախագիծը

10/07/2026

Վաշինգտոնը չի ցանկանում, որ Իսրայելը ներգրավվի Իրանի դեմ հարվածներին

10/07/2026

Amnesty International-ը պահանջում է հետաքննել Լիբանանում իսրայելական հարվածները, որոնց հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել

10/07/2026

Կատարը, Պակիստանն ու տարածաշրջանային այլ երկրներ փորձում են կանխել ԱՄՆ-Իրան լայնամասշտաբ պատերազմը

10/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)