ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը Կոնգրեսում իր ելույթի ժամանակ ներակայացրել է Արցախի բնակչության հումանիտար և անվտանգային իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել Ադրբեջանի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին:
«Նախագահ Ալիևը բացահայտ հայտարարել է, որ կցանկանար միավորել իր երկիրը Նախիջևանի հետ՝ կտրելով Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Հնարավոր աղետը, որին դա կարող է հանգեցնել, անհնար է գերագնահատել»,- հայտարարել է Մենենդեսը:
Մենենդեսը կոչ է արել իր գործընկերներին վկայակոչել ցեղասպանությունն ու չմոռանալ այն սարսափելի գործողությունները, որոնք իրականացրել է Ադրբեջանը։