03-02-2026 / 12:55
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրաքի նախագահը Գյումրիում մասնակցեց հայ-իրաքյան՝ «Միավորելով նորարարությունը» համաժողովին

2023/11/23 17:42
Հայաստան, Հասարակություն, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Իրաքի Հանրապետության նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդը  ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղեկցությամբ նոյեմբերի 23-ին ճանաչողական այցով Գյումրիում էր։ Հյուրերը նախ այցելեցին Թումո ստեղծարար կենտրոն, որից հետո  Գյումրու Սև Բերդ ամրոցում մասնակցեցին հայ-իրաքյան «Միավորելով նորարարությունը» համաժողովին:

Ողջունելով Իրաքի իր գործընկերոջը և համաժողովի մասնակիցներին՝ Վահագն Խաչատուրյանը ընդգծեց՝ երկու երկրներն ունեն բոլոր նախադրյալները դարավոր բարեկամությունն ամրապնդելու, իսկ համագործակցության համար նոր ոլորտ կարող են հանդիսանալ տեղեկատվական տեխնոլոգիաները։ 

«Հիմա մենք պետք է նայենք առաջ ու առավելագույնը պետք է անենք, որպեսզի Հայաստանը դառնա իսկապես տեխնոլոգիապես զարգացած երկիր։ Վստահ եմ, որ հետագա համագործակցությունը, նաև քաղաքական հարաբերությունների ակտիվացումն ի նպաստ կլինեն նաև այս բնագավառի զարգացմանը։ Ջերմ հարաբերություններով հանդերձ մենք իրար կարիքն ունենք»,- նշեց Վահագն Խաչատուրյանը՝ ընդգծելով, որ երկու երկրները տարբեր հարթակներում իրար աջակցում են և տարաձայնություն չկա։

 «Երբ կա այլընտրանք, ավելի անվտանգ ենք դառնում, երբ այլընտրանք չկա՝ վտանգի մեջ ենք։ Եկե՛ք այսօր օգտագործենք այն հնարավորությունները, որ ունի Իրաքը։ Դրա համար պետք  է լավ իմանալ Իրաքի ժողովրդին ու Իրաքի տնտեսության պահանջները»,-նշեց ՀՀ նախագահը։

Նախագահ Աբդ Ալ Լատիֆ Ջամալ Ռաշիդը ևս ընդգծեց՝ այն ինչ տեսավ ու լսեց,  համագործակցության նոր մակարդակի մասին է խոսում։ «Շատ հայեր են արդեն  աշխատում Իրաքի տարբեր քաղաքներում, տարբեր ոլորտներում, համագործակցության նոր փուլը  կարող ենք ունենալ այսուհետ ևս՝  ոչ միայն պետական մակարդակով, այլ նաև գործարար ոլորտներում», – ասաց նա։

Ներկաները Հայաստանի և Իրաքի նախագահներին հարցեր ուղղեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի դերի, այս բնագավառում համագործակցության, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հաղորդակցության ասպարեզներում բարձր տեխնոլոգիաների կիրարկման նշանակության վերաբերյալ։

Պատասխանելով հարցերին՝ նախագահները ևս մեկ անգամ ընդգծեցին՝ խնդիր չկա նոր համագործակցություն չսկսելու, ավելին, սա, ըստ ՀՀ նախագահի, ՀՀ Կառավարության տնտեսական ռազմավարության  կարևորագույն ուղիներից մեկը պետք է դառնա։ 

Նախորդ Լուրը

Բաքուն հերթական անգամ փորձում է բանակցային հարթակները և օրակարգերը խառնել. փորձագետ

Հաջորդ Lուրը

Հայաստանը չի արգելափակել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում ընդունվելիք որոշումները․ Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար

Այլ Լուրեր

Ադրբեջան

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026
Հայաստան

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026
Միջազգային

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանը չի արգելափակել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովում ընդունվելիք որոշումները․ Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

«Մելանյա» ֆիլմն ԱՄՆ-ում հավաքել է 7 միլիոն դոլար․ վերջին տասնամյակի ամենահաջողված վավերագրական դեբյուտը

03/02/2026

Արցախում վանդալիզմի է ենթարկվել հերթական հայկական եկեղեցին (լուսանկարներ)

03/02/2026

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)