07-06-2026 / 03:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Շվեդ պատգամավորը մտահոգիչ է համարում Շվեդիայի կառավարության համագործակցությունն Ալիևի հետ կապեր ունեցող հետազոտական ինստիտուտի հետ

2024/01/29 16:59
Ադրբեջան, Անվտանգություն, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Շվեդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը 1,2 միլիոն շվեդական կրոնով (մոտ 110,000 եվրո) ավելացրել է Ադրբեջանի բռնապետական ռեժիմի հետ կապեր ունեցող Շվեդիայի անվտանգության և զարգացման քաղաքականության ինստիտուտի (ISDP) ֆինանսավորումը՝ Հարավային Կովկասում խորհրդատվական ու վերլուծական աշխատանքների համար:

Ի՞նչը կարող է ստիպել Շվեդիայի ԱԳՆ-ին փոխել իր տեսակետը Ադրբեջանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ․ այս մասին գրել է շվեդական Blankspot կայքը, որը դեռևս 2021 թվականի գարնանը ուշադրություն էր հրավիրել Շվեդիայի անվտանգության և զարգացման քաղաքականության հետազոտման ինստիտուտի կապերի մասին Ադրբեջանի բռնապետական ռեժիմի հետ։  

Ըստ Blankspot-ի տեղեկությունների՝ շվեդական գիտահետազոտական կազմակերպությունը գումարներ է ստացել ադրբեջանական լոբբիստական կազմակերպություններից, իսկ ավելի ուշ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող «Pasha Holding» շինարարական ընկերությունից։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Բյորն Սյոդերը, ով արդեն երկրորդ անգամ է նույն մտահոգությամբ հարցում հղում Շվեդիայի արտաքին գործերի նախարարին, նշել է, որ ISDP-ը բավականին լավ է աշխատում, երբ խոսքը գնում է Ասիայի և Թայվանի մասին, բայց երբ խոսվում է Հարավային Կովկասի մասին, անընդունելի է, որ նրանք աշխատեն ադրբեջանական ռեժիմի հետ և փող վերցնեն նրանցից: «Ես, անշուշտ, շարունակում եմ ճնշում գործադրել Շվեդիայի կառավարության վրա, երբ խոսքը վերաբերում է այս հարցին: Շվեդիայի կառավարության համար շատ պարզ է, որ Հայաստանը կարևոր է, հատկապես հիմա, երբ այդ երկիրն ընդգրկվում է եվրոպական ընտանիքում։ Շվեդիայի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում Հայաստանին օգնելու համար։ Հետևաբար, սա շատ հակասական մոտեցում է», – նշել է շվեդ պատգամավորը։

Սյոդերը օրեր առաջ հարցում էր ուղարկել Շվեդիայի արտաքին գործերի նախարարին՝ հետաքրքրվելով, թե արդյոք վերջինս խնդրահարույց չի՞ համարում ISDP-ի կապերն Ադրբեջանի հետ, և արդյոք հատուկ միջոցներ կձեռնարկվեն՝ կապված այն ամենի հետ, ինչ լրատվամիջոցները գրում են այդ կապերի մասին:

Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը պատասխանել է, որ իրենց դիրքորոշումը նախորդ նմանատիպ հարցումներից ի վեր չի փոխվել, և արտաքին գործերի նախարարությունը համագործակցում է աշխարհի մի շարք վերլուծական կենտրոնների և ինստիտուտների հետ։ «Այս համագործակցությունները կարևոր են աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ մեր ըմբռնման և տարբեր երկրների մասին շվեդական գիտելիքների բազայի ստեղծմանը նպաստելու համար: Պետության ներկայացուցիչների հետ շփումները հաճախ նախապայման են, որպեսզի այն վերլուծական կենտրոններն ու ինստիտուտները, որոնց աջակցում է արտաքին գործերի նախարարությունը, կարողանան իրականացնել իրենց գործունեությունը։ Այն երկրներում, որոնք ժողովրդավարական չեն, հատկապես կարևոր է, որ նման շփումները տեղի ունենան անկախ և անաչառ ձևով: Արտաքին գործերի նախարարությունը շարունակական երկխոսություն է վարում աջակցություն ստացող կազմակերպությունների հետ։ Արտաքին գործերի նախարարությունը նաև շարունակաբար վերանայում է համագործակցության տարբեր կազմակերպությունների ֆինանսավորումը։ Անվտանգության և զարգացման քաղաքականության ինստիտուտն այն ինստիտուտներից է, որի հետ արտաքին գործերի նախարարությունը երկարաժամկետ և վստահելի համագործակցություն ունի։ Ներկայում համագործակցությունը վերանայելու պլաններ չկան», – ասել է արտգործնախարար Բիլստրյոմը։

Հարցման հեղինակ պատգամավորն ընդգծում է՝ արտգործնախարարի պատասխանը որևէ կերպ չի տարբերվում թեմայի վերաբերյալ նախորդ նախարարների պատասխաններից, և սա մտահոգության տեղիք է տալիս։ «Կարծեք թե, նախարարը չի գիտակցում ինստիտուտի ներկայացուցիչների գործունեության հետևանքների լրջությունը։ Բայց, երբ հարցը վերաբերվի Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու հավանականությանը, որի մասին ևս հարցում եմ հղել, ըստ նախարարի՝ Շվեդիան կգործի ԵՄ-ին համահունչ և կսատարի ԵՄ ցանկացած նախաձեռնության այդ ուղղությամբ», – ասել է շվեդ պատգամավորը։

Նախորդ Լուրը

Ադրբեջանի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Ռուբեն Վարդանյանի կալանքը երկարաձգելու որոշումը

Հաջորդ Lուրը

ՀՀ ԱԳ նախարարն ու ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդականը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր 

Այլ Լուրեր

Հայաստան

Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին

05/06/2026
Հայաստան

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանին շարունակական աջակցության մասին՝ ռուսական տնտեսական ճնշումների ֆոնին

05/06/2026
Ադրբեջան

Ազովի ծովում ԱԹՍ հարձակումներից Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել

05/06/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ ԱԳ նախարարն ու ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդականը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր 

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի և Ֆիլիպինների քաղաքացիներին

05/06/2026

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանին շարունակական աջակցության մասին՝ ռուսական տնտեսական ճնշումների ֆոնին

05/06/2026

Ազովի ծովում ԱԹՍ հարձակումներից Ադրբեջանի հինգ քաղաքացի է մահացել

05/06/2026

CNN-ի բացառիկ բացահայտումը․ Իսրայելը Իրանի դեմ պատերազմի ընթացքում գաղտնի զորք է տեղակայել Ադրբեջանում

05/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)