Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ազգային պաշտպանության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը՝ հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացում զրուցկիցները շեշտել են Վրաստանի և Թուրքիայի միջև սերտ պատմական կապերը և ռազմավարական գործընկերությունը։ Կողմերն ընդգծել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը, ինչպես նաև Թուրքիա-Հայաստան հարաբերությունների զարգացումը։
Նշվել է նաև եռակողմ ձևաչափերով համագործակցության հետագա ակտիվացումը։ Շեշտվել է, որ Վրաստանն ու Թուրքիան կարևոր առևտրային գործնկերներ են և ունեն համագործակցություն պաշտպանության ու անվտանգության ոլորտներում։