25-04-2026 / 23:13
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Al Jazeera։ «Էրդողանի կուսակցության պարտությունը Թուրքիայի ըննդիմությանը ապագայի հույս է տալիս »

2024/04/17 12:17
Թուրքիա, Կարևոր, Քաղաքականություն

Al Jazeera-ն ուշագրավ վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիայում  մարտի 30-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ։ Լրատվամիջոցն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP)կուսակցության ՏԻմ ընտրություններում կրած պարտության պատճառներին։

Հրապարակման մեջ նախ նշվել է, որ Էրդողանի կուսակցության պարտության պատճառն առաջին հերթին սոցիալ-տնտեսական խնդիրներ են, որոնց հետ բախվել է Թուրքիայի Հանրապետությունը վերջին տարիներին։ Նշվել  է, որ Թուրքիայում շարունակվում է վատանալ բնակչության կենսամակարդակը, ինչն էլ բացասաբար է անդրադառնում Էրդողանի թիմի վարկանիշի վրա։

Մյուս պատճառներից մատնանշվել  է  Էրդողանի կողմից առաջադրված թեկնածուների ընտրությունը։ Ըստ աղբյուրի՝ անգամ Էրդողանի գործոնը չօգնեց, որպեսզի իշխող ԱԶԿ-ի թեկնածուները ստանան հաղթանակի համար անհրաժեշտ քվեները։   Ըստ աղբյուրի՝ կարծիք կա, որ Էրդողանը վախենում էր առաջադրել ուժեղ թեկնածուների, որոնք կարող էին դառնալ պոտենցիալ իր մրցակիցներy գալիք նախագահական  ընտրություններում։  Ընդ որում ընգծվել է, որ այս վախը առհասարակ խորապես արմատավորված է թուրքական  քաղաքականության մեջ, որը սկիզբ է առել դեռևս Օսմանյան կայսրության ժամանակաշրջանից:

Անդրադառնալով Էրդողանի գաղափարական հայացքներին,  նշվել է, որ Թուրքիայի ներկայիս նախագահի վարած ազգայնական քաղաքականությունն աստիճանաբար դժգոհություն է առաջացնում  իսլամամետ շրջանակներում, որոնք ժամանակին հանդիսանում էին  ԱԶԿ-ի շարժիչ ուժը։

Հրապարակման համաձայն՝ պարտության պատճառներից էր նաև  Գազայում տեղի ունեցող իրադարձությունները և դրա հետ մեկտեղ Թուրքիա-Իսրայել  համագործակցությունը տնտեսական, ռազմական ոլորտներում։   Նշվել է, որ նույնիսկ Էրդողանի հակաիսրայելական հայտարարությունները չօգնեցին  իշխող կուսակցությանը ընտրություններում։

Աղբյուրը վերջում ընդգծել է, որ, եթե Էրդողանը առաջիկա տարիներին չկարողանա բարեփոխել  իր կուսակցությունը և աշխուժացնել տնտեսությունը, ինչը հանրային դժգոհության հիմնական պատճառներից է, ապա նա ամենայն հավանականությամբ կպարտվի գալիք նախագահական ընտրություններում:

Այս համատեքստում նշվել է, որ «ԱԶԿ-ի պարտությունն այս ընտրություններում  ընդդիմությանն  ապագայի  որոշակի հույս է տալիս»։  Բայց մյուս կողմից  էլ ընգծվել  է, որ Թուրքիայի ընդդիմությունը չպետք է կորցնի իրականության զգացումը, քանի որ Էրդողանի վարկանիշը ավելի մեծ է քան իր գլխավորած  ԱԶԿ-ինը և այս առումով Թուրքիայի այն բնակիչներն ովքեր ժամանակին եղել են ԱԶԿ-ի կողմնակիցներ, բայց այժմ իրենց ձայնը տվել են ՏԻՄ ընտրություններում տվել են ընդդիմությանը, այնուամենայնիվ դեռ շարունակում են սատարել հենց Էրդողանին։

Նաև  լրատվամիջոցը առանձնացրել է ևս մի ուշագրավ փաստ։  Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացված քարոզչարշավի ընթացքում ճիշտ ռազմավարություն մշակեց՝ կենտրոնանալով տնտեսական խնդիրների վրա ու ոչ մի կերպ չշոշափելով գաղափարախոսական այն անջպետը, որը առկա է իսլամական -պահպանողական ԱԶԿ-ի և աշխարհիկ, քեմալական  «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) միջև։

Նախորդ Լուրը

Իրանի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Հաջորդ Lուրը

Արարատ Միրզոյանն առաջին այցն է կատարել Սաուդյան Արաբիա

Այլ Լուրեր

Թուրքիա

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

24/04/2026
Կարևոր

Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ իրագործված հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

24/04/2026
Կարևոր

Այսօր մենք խոնարհվում ենք հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահ

24/04/2026
Հաջորդ Lուրը

Արարատ Միրզոյանն առաջին այցն է կատարել Սաուդյան Արաբիա

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Էրդողանը ցավակցական ուղերձ է հղել Թուրքիայի հայ համայնքին

24/04/2026

Մխիթարյանի հրապարակումը՝ Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

24/04/2026

Հայոց ցեղասպանության ժխտումը մարդկության դեմ իրագործված հանցագործության շարունակությունն է. Կոստաս Մավրիդես

24/04/2026

Այսօր մենք խոնարհվում ենք հայ ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի առջև. ՌԴ նախագահ

24/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)