ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի մեծ բարեկամն է, հարևանն ու գործընկերը, և կա երկկողմանի քաղաքական կամք՝ զարգացնելու այդ հարաբերությունները։
«Ադրբեջանը մեծ հարևան է, բարեկամ, գործընկեր և դաշնակից, մենք ունենք բազմաթիվ ընդհանուր շահեր, ունենք համագործակցության մեծ ներուժ, և ամենակարևորը՝ երկկողմանի հարաբերությունների հարուստ ավանդույթներ »,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչն է առաջացրել Ռուսաստանի մեծ հետաքրքրությունը Ադրբեջանի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Ապրիլի 22-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա