03-02-2026 / 22:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

«Ապրիլի 23,5-ը». Հրանտ Դինքի՝ 1996թ. հեղինակած հոդվածը

2024/04/23 12:13
Թուրքիա, Կարևոր, Հայաստան, Հասարակություն

Ստորև ներկայացնում ենք է 1996թ. ապրիլի 23-ին «Ակօս» թերթում հրապարակված Հրանտ Դինքի հեղինակած «Ապրիլի 23,5» վերնագրով հոդվածը: Հոդվածում Դինքը անդրադառնում է Թուրքիայում ապրիլի 23-ին նշվող «Ազգային ինքնիշխանության և երեխաների պաշտպանության տոնի» և դրան հաջորդող ապրիլի 24-ի՝ հայ ժողովրդի պատմության սև օրվա մասին։

«Ապրիլի 23-ը համարվում է կարևոր «սպիտակ» օր այնպիսի մի ազգի պատմության համար, որը տասնամյակներ շարունակ ցավի մեջ է ապրել: Նույն այս օրը «գերիշխանությունը պատկանում է ազգին և միմիայն ազգին» աքսիոմը հնչեց խորհրդարանում: Այս օրը կարելի է համարել թուրքական կառավարության ամենախելացի և հեռանկարային օրերից մեկը: «Ապագան» և «երեխաներին» իրար միացնելու հրաշալի ձև է, նաև՝ աշխարհի բոլոր երեխաների հետ ապրիլի 23-ը կիսելու գեղեցիկ գաղափար: Թուրքիայի և աշխարհի բոլոր երեխաներին շնորհավորում ենք «Երեխաների օրվա» կապակցությամբ:

Աշխարհի բոլոր անկյուններով սփռված հայ ժողովրդի համար ապրիլի 24-ը հատկապես «սև» օր է համարվում: Մի քանի հայ մեկ կետում հավաքվելով՝ անմիջապես ցուցապաստառներով փողոց են դուրս գալիս: Ի՞նչն է պատճառը: Ինչո՞ւ են այս մարդիկ ապրիլի 24-ին ցուցապաստառներով փողոց դուրս գալիս: Եկե՛ք անդրադառնանք 1915 թվականի ապրիլ 24-ի լուսաբացին: Պոլսաբնակ հայերը, մասնավորապես՝ մտավորականները, գրողները, դերասանները, ուսուցիչները, բժիշկները, իրավաբաններն ու պաշտոնյա անձինք մեկ առ մեկ բերման ենթարկվեցին իրենց բնակավայրերից: Նրանց անվերադարձ հեռացրին: Այս թվականը «հայկական պատմական ողբերգության» սկիզբն է, որը տարածվեց Օսմանյան կայսրությունով մեկ՝ մի քանի օրվա ընթացքում:

Չեմ կարծում, որ որևէ մեկն ի վիճակի է դիմակայելու. լինելով հայ և լինելով ծնունդով Թուրքիայից, տոնել ապրիլ 23-ն իր ուրախ պահերով, միևնույն ժամանակ՝ կրել ապրիլի 24-ի ողբերգությունը: Ուրիշ որևէ մեկն այս երկընտրանքն իր մաշկի վրա զգացե՞լ է: Այս երևույթը ո՛չ հնարավոր է հեշտությամբ ըմբռնել, ո՛չ էլ հնարավոր է բացատրել:

Հուսամ՝ ոչ ոք ստիպված չէ նման երկընտրանք վերապրել: Ինչպե՞ս է հնարավոր ապրիլի 23-ն ավելի մեծ ուրախությամբ նշել: Ինչպե՞ս է հնարավոր ապրիլի 24-ը ջնջել հիշողությունից: Իրականում սրանք անլուծելի հարցեր չեն: Եթե ապրիլի 23-ը բոլոր երեխաների տոնն է, ապա, ես կասեի, որ մի կերպ նաև պետք է հայ երեխաների տոնը համարվի: Իրենց և՛ս հրավիրեք տոնախմբության, ծանոթացրե՛ք և ընկերացրե՛ք երեխաներին միմյանց հետ: Եվ ապրիլի 23-ով մի՛ սահմանափակվեք, ապրիլի 24-ը ևս ներառե՛ք: Անգամ կարելի է օրերը շատացնել, ներառել ամբողջ ապրիլը, անգամ՝ ամբողջ գարունը: Համարենք, որ սա հնարավոր չէ իրականացնել, որ առկա թշնամությունները աբսուրդ են դարձնում սա: Այդ դեպքում երկիր մոլորակը երեխաներին թողե՛ք՝ նրանք կխնամեն, այն էլ միայն այն դեպքում, եթե դուք չմիջամտեք:

Անշուշտ ապրիլի 23-ները հատուկ են ինձ համար: Այդ օրը նաև իմ և իմ շատ սիրելի կնոջ ամուսնության օրն է: Ապրիլի 23-ը ապրիլի 24-ին միացնող գիշերը մեր առաջնեկին լույս աշխարհ բերելու գիշերն էր: Ո՛չ ապրիլի 23-ն էր, ո՛չ էլ ապրիլի 24-ը. երևի այդ պահը ապրիլի 23.5-ն էր»:

Նախորդ Լուրը

Այսօր կանցկացվի ավանդական Ջահերով երթը

Հաջորդ Lուրը

Հալեպում կայացել է ջահերով երթ՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը (լուսանկար)

Այլ Լուրեր

Ժամանց

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026
Անվտանգություն

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026
Իրան

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

03/02/2026
Հաջորդ Lուրը

Հալեպում կայացել է ջահերով երթ՝ ոգեկոչելով Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը (լուսանկար)

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)