Իդլիբում ընթացող մարտերում ծանր վիրավորված 26-ամյա հայ զինծառայող Էլի Կրպոյանը մահացել է։
Ինչպես տեղեկացնում է «Արևելք» թերթը՝ Կրպոյանը վիրավորել էր շուրջ մեկ ամիս առաջ։ Բուժում ստանալուց հետո նա կրկին մեկնել էր ճակատ և վիրավորվել Ազեզ շրջանի մոտ՝ ահաբեկչի գնդակից:
Էլի Կրպոյանը հուղարկավորվել է Հալեպի Ազգային գերեզմանատանը։