Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը վստահ է, որ մոտ ապագայում կողմերը կկարողանան համաձայնության գալ ուղիղ չվերթեր ունենալու, ինչպես նաև վիզաների փոխադարձ վերացման շուրջ։ Այս մասին դիվանագետը ասել է Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։
Յոնը նշել է, որ կողմերն այժմ ակտիվորեն աշխատում են այդ հարցերի շուրջ։ Թեման քննարկվել է մի քանի օր առաջ՝ խորհրդարանի փոխխոսնակ Հակոբ Արշակյանի Չինաստան կատարած այցի ժամանակ։ Դեսպանն ակնկալում է, որ ուղիղ չվերթերի մեկնարկը կնպաստի տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը։
Նշենք, որ Հայաստանի և Չինաստանի տնտեսական հարաբերություններում վերջին շրջանում զգալի աճ է գրանցվել։ Մասնավորապես, 2023 թվականին ապրանքաշրջանառության ծավալը հասել է 2,1 մլրդ դոլարի, ինչը 21,3 %–ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։
Հավելենք, որ այժմ Հայաստանի ու Չինաստանի միջև գործում է անանցագրային ռեժիմ միայն զբոսաշրջիկների համար։