Իրանական տելեգրամյան որոշ ալիքներ գրում են, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությանը աջակցելու կասկածանքով ձերբակալվածների թվում կա Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող իսրայելցի՝ Ամիտ Հազե անունով:
Ըստ տեղեկությունների՝ Ամիտ Հազեն անձնավորել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպայի և աջակցել է սպանությանը:
Իրենց հերթին իսրայելական որոշ ԶԼՄ-ներ արձագանքել են այս տեղեկատվության՝ այն համարելով կեղծ և կասկածելի: Մասնավորապես, խնդիր է առաջացնում ենթադրյալ մեղադրյալի անուն՝ նշելով, որ «Ամիտ Հազե»-ն երգիծական անուն է, բառախաղ եբրայերենում, որը թարգմանվում է որպես «խաբեբա/ինքնակոչ»: