Իրանական Mehr լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խորհրդարանին առաջարկել է կառավարության նոր անդամների անունները։
Առաջարկվող նախարարների ցանկը հետևյալն է՝
Ալիռեզա Քազեմի՝ կրթության նախարար,
Սաթար Հաշեմի՝ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար,
Սեյյեդ Էսմայիլ Խաթիբ՝ հետախուզության նախարար,
Աբդոլնասեր Հեմմաթի Էհսան Խանդուզի՝ տնտեսական հարցերի և ֆինանսների նախարար,
Սեյյեդ Աբբաս Արաքչի՝ արտաքին գործերի նախարար,
Մոհամմադ Ռեզա Զաֆարղանդի՝ առողջապահության և բժշկական կրթության նախարար,
Ահմադ Մեյդարի՝ կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար,
Ղոլամռեզա Նուրի Ղեզելչեհ՝ գյուղատնտեսության ջիհադի նախարար,
Ամին Հոսեյն Ռոստամի՝ արդարադատության նախարար
Ամիր Ազիզ Նասիրզադե՝ պաշտպանության նախարար,
Ֆարզանե Սադեղ՝ ճանապարհների և քաղաքաշինության նախարար,
Մոհամմադ Աթաբաք՝ արդյունաբերության, հանքի և առևտրի նախարար,
Հոսեյն Սիմայի Սարրաֆ՝ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար,
Սեյյեդ Աբբաս Սալեհի՝ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար,
Էսկանդար Մոմենի՝ ներքին գործերի նախարար,
Մոհամմադ Ռեզա Սալեհի Ամիրի՝ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար,
Մոհսեն Փաքնեջադ՝ նավթի նախարարության ղեկավար,
Աբբաս Ալիաբադի՝ էներգետիկայի նախարար,
Ահմադ Դոնյամալի՝ սպորտի և երիտասարդության նախարար։