03-02-2026 / 15:56
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքական ընկերությունները շրջանցում են Իսրայելի հետ սահմանված առևտրի արգելքը

2024/09/06 11:17
Թուրքիա, Քաղաքականություն

Թուրքիայի արտահանողների ասամբլեայի (TIM) հրապարակած տվյալների համաձայն՝ թուրքական ընկերությունները, ըստ երևույթին, շրջանցում են Իսրայելի հետ առևտրի արգելքը՝  այն իրականացնելով Պաղեստինով, Ըստ Factor.am-ի՝ գրում է Turkish Minute-ը։ Տվյալները ցույց են տալիս 2024 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում դեպի Պաղեստին արտահանման 423 տոկոս աճ, ընդ որում՝ միայն օգոստոսին արտահանումն աճել է ավելի քան 1150 տոկոսով: Այս աճը ենթադրություններ է առաջացրել, որ ապրանքները Իսրայել են հասնում պաղեստինյան մաքսային համակարգի միջոցով:

Մայիսին Թուրքիան դադարեցրել էր ուղիղ առևտուրն Իսրայելի հետ՝ ի պատասխան Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների վերաբերյալ ներքին քննադատության: Այնուամենայնիվ, տվյալները ցույց են տալիս, որ նախկինում Իսրայելի համար նախատեսված ապրանքներն այժմ տեղափոխվում են պաղեստինյան տարածքներով: Օրինակ՝ պողպատի արտահանումը Պաղեստին աճել է 8722 տոկոսով 2024 թվականի առաջին ութ ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 430,000 դոլարից հասնելով 37,9 միլիոն դոլարի։ Օգոստոսին միայն պողպատի արտահանումն աճել է անհավանական 125,437 տոկոսով՝ նախորդ տարվա 17,400 դոլարից հասնելով 21,8 միլիոն դոլարի: 

Քիմիական արտադրանքի արտահանումը Պաղեստին օգոստոսին աճել է 3,388 տոկոսով, հանքարդյունաբերության արտադրանքի արտահանումը՝ 62,174 տոկոսով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իրեն դրսևորում է որպես պաղեստինյան հարցի հավատարիմ աջակից՝ հաճախ քննադատելով Իսրայելի գործողությունները տարածաշրջանում։ Չնայած դրան, Թուրքիայի և Իսրայելի միջև տնտեսական հարաբերությունները մնացել են զգալի, և երկկողմ առևտուրը 2023 թվականին հասել է 6,3 միլիարդ դոլարի։

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայելի վրա հարձակումից հետո, իսրայելական պատասխան հարձակումը Գազայում առնվազն 40,000 մարդու կյանք է խլել, հիմնականում՝ կանանց և երեխաների: Թուրքիան Գազայի դեմ Իսրայելի ռազմական գործողությունների  ամենաբացահայտ քննադատներից մեկն է, որը մեղադրում է Իսրայելի կառավարությանը «ռազմական հանցագործություններ» և «ցեղասպանություն» կատարելու մեջ: Էրդողանն էլ պարբերաբար Իսրայելին վարչապետ Բենիամին Նեթանյահուի հասցեին տարբեր արտահայտություններ է հնչեցնում ՝ համեմատելով Ադոլֆ Հիտլերի հետ։ Մայիսի սկզբին Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտարարել էր, որ դադարեցնում է Իսրայելի հետ առևտուրն այնքան ժամանակ, մինչ թույլ կտա օգնությանը անխոչընդոտ մուտք գործել Գազա։

Նախորդ Լուրը

Կոչ ենք անում Բաքվին կատարել ԵԱՀԿ նախկին հանձնարարականները. Միլլերն՝ Ադրբեջանում կայացած ընտրությունների մասին

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն արձագանքել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու՝ Թուրքիայի դիմումին

Այլ Լուրեր

Թուրքիա

ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների հանդիպումը կարող է լինել Անկարայում

03/02/2026
Հայաստան

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026
Միջազգային

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն արձագանքել է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու՝ Թուրքիայի դիմումին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Արամ Ա-ն Լիբանանում Իրանի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային գործընթացները

03/02/2026

Իրանից Հայաստան երկու չվերթ է չեղարկվել

03/02/2026

Խուդաթյան․ ՌԴ–ի հետ բանակցում ենք երկաթգծի Իջևանի և Ախուրիկի հատվածների կառուցման շուրջ

03/02/2026

ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների հանդիպումը կարող է լինել Անկարայում

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)