13-06-2026 / 10:25
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լիբանանում առնվազն 12 զոհ, հազարավոր վիրավորներ փեյջերների պայթյունների հետևանքով

2024/09/18 16:21
Անվտանգություն, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Լիբանանում առնվազն 12 մարդ է զոհվել, 2 հազար 750-ը վիրավորվել են մայրաքաղաք Բեյրութի արվարձաններում և այլ շրջաններում փեյջերների միաժամանակյա պայթյունների հետևանքով, հաղորդում է երկրի առողջապահության նախարարությունը:

Նախարար Ֆիրաս Աբիադի հրապարակած տվյալներով՝ վիրավորներից 200-ի վիճակը ծայրաստիճան ծանր է:

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վիրավորների թվում է Բեյրութում Իրանի դեսպան Մոջթափա Ամանին:

Բազմաթիվ լրատվական գործակալություններ հայտնում են, որ փեյջեր սարքերը պատկանում էին լիբանանյան «Հեզբոլա» զինյալ խմբավորման անդամներին: Լիբանանից ստացվող հաղորդումները վկայում են, որ խմբավորման հարյուրավոր անդամներ են վիրավորվել:

Reuters-ը, հղում անելով երեք անանուն աղբյուրների, հաղորդում է, որ պայթել են փեյջերների նոր մոդելները, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում ներմուծել էր «Հեզբոլա»-ն:

«Նախարարությունը կոչ է անում բոլոր քաղաքացիներին, ովքեր ունեն անլար կապի սարքեր, հեռու մնալ դրանցից, քանի դեռ չի բացահայտվել՝ ինչ է տեղի ունեցել», – ասվում է առողջապահության նախարարության հաղորդագրությունում։

Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ պայթյունների հետևում կանգնած է Իսրայելը, որը թիրախավորել է կապի սարքերը։

Վերջին շրջանում՝ Գազայի հատվածում պատերազմի ֆոնին, Իսրայելի զինված ուժերի և «Հեզբոլա»-ի փոխադարձ հարվածների հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել՝ զինյալներ՝ Լիբանանում, և տասնյակ քաղաքացիական անձինք ու զինվորներ՝ Իսրայելում, սահմանի երկու կողմերում տասնյակ հազարավոր մարդիկ հեռացել են իրենց տներից:

Նախորդ Լուրը

Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի դեմ. Փաշինյան

Հաջորդ Lուրը

Լիբանանում պայթած փեյջերները լիցքավորել է Մոսադը. Sky News Arabia

Այլ Լուրեր

Վրաստան

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026
ԱՄՆ

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026
ԱՄՆ

CNN. Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնագիրը կարող է ստորագրվել Ժնևում

12/06/2026
Հաջորդ Lուրը

Լիբանանում պայթած փեյջերները լիցքավորել է Մոսադը. Sky News Arabia

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վրացի վերլուծաբանը փորձել է վարկաբեկել ընդդիմադիր գործչին՝ նրան «հայկական արմատներ» վերագրելով

12/06/2026

Էրդողան, կործանիչներ և «Բայրաքթարներ»՝ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի ԱԱ հոլովակում

12/06/2026

Հնդկաստանը բողոքի նոտա է հղել ԱՄՆ-ին

12/06/2026

Ինտենսիվ տեղումները նպաստել են ՀՀ-ի ջրային պաշարների վերականգնմանը

12/06/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)