Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը որոշել է ավարտել պրոֆեսիոնալ կարիերան։
Այս մասին նա տեղեկացրել է «Ինստագրամ»-ի իր էջում։
Նադալը 38 տարեկան է, իսպանացին 209 շաբաթ շարունակ աշխարհի առաջին ռակետն էր։
Նադալը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում ունի 92 հաղթանակ, այդ թվում՝ 22-ը՝ Մեծ սաղավարտի մրցաշարերում, այս ցուցանիշով նա զիջում է միայն սերբ Նովակ Ջոկովիչին (24 տիտղոս)։
Իսպանացին կրկնակի օլիմպիական չեմպիոն է. 2008-ին հաղթել է մենախաղում, 2016-ին՝ Մարկ Լոպեսի հետ միասին՝ զուգախաղում։
Ազգային հավաքականի կազմում Նադալը դարձել է Դևիսի գավաթի հնգակի հաղթող։