Ապրիլի 3-ին Ադրբեջանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 43 դեպք։
Ընդհանուր առմամբ՝ գրանցվել է 443 դեպք, 32 մարդ ապաքինվել է։ Մինչ այժմ պաշտոնական տվյալների համաձայն՝ գրանցվել է մահվան 5 դեպք, 406 մարդ շարունակում է բուժում ստանալ հիվանդանոցում։
Կարանտինում է գտնվում 4321 մարդ։