06-04-2026 / 09:37
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչության համար իշխանությունները կասկածում են քուրդ զինյալներին. BBC

2024/10/24 11:58
Թուրքիա, Քաղաքականություն

Հինգ մարդ է զոհվել, 22-ը՝ վիրավորվել Անկարայի մերձակայքում գտնվող՝ Թուրքիայի օդատիեզերական ընկերության (TUSAŞ) կենտրոնակայանի վրա հարձակման հետևանքով՝ հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։

Նրա խոսքով՝ հարձակման հետ, ամենայն հավանականությամբ, կապված է երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունը՝ գրում է BBC-ն: Երլիքայան ավելի վաղ հայտնել էր, որ հարձակվողներից երկուսը՝ տղամարդ և կին, սպանվել են:

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ հարձակվողները ձեռնարկություն են ժամանել անվտանգության աշխատակիցների հերթափոխի ժամանակ։ Նրանք գործի են դրել պայթուցիկ սարք, որից հետո փոխհրաձգություն է սկսվել։ TUSAŞ-ի շտաբի անձնակազմը շտապ տարհանվել է ապաստարաններ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ զրուցել է Ռեջեփ Էրդողանի հետ և հայտարարել, որ դաշինքը սատարում է Անկարային։ Հարձակումը դատապարտել են ԱՄՆ-ը, Գերմանիան և մյուս երկրները։

Քրդամետ «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցության (DEM) ներկայացուցիչները նույնպես դատապարտել են այդ գործողությունը՝ ասելով, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ թուրք հասարակությունը քննարկում է քուրդ զինյալների հետ երկխոսության հնարավորությունը։

Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով Ռեջեփ Էրդողանը ընդհատել է BRICS գագաթնաժողովում իր մասնակցությունը և վերադարձել Թուրքիա:

Նախորդ Լուրը

Կազանում կայացել է Էրդողան-Պուտին հանդիպումը

Հաջորդ Lուրը

Փաշինյանն ու Իրանի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Իրան

Ռուբինյանն ու Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ

03/04/2026
Իրան

Արաղչին և Լավրովը հեռախոսազրույց են ունեցել

03/04/2026
Հաջորդ Lուրը

Փաշինյանն ու Իրանի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)