30-04-2026 / 11:44
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Անկարան Չինաստանից բացատրություն է պահանջում Հայաստան ուղարկված օգնության տուփերի վրա գրառման կապակցությամբ

2020/04/12 16:41
Թուրքիա, Հայաստան, Քաղաքականություն

Թուրքիան Չինաստանից բացատրություն է պահանջել օրերս Հայաստան ուղարկված հումանիտար օգնության տուփերի վրայի գրառման կապակցությամբ: Պաշտոնական Անկարայի զայրույթի պատճառը Արարատ լեռան հիշատակումն է։

Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակներում Չինաստանից Հայաստան ուղարկված բժշկական պարագաներով արկղերի վրա գրված էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Անկարայում Չինաստանի դեսպան Դենգ Լին և Պեկինի Արտաքին գործերի նախարարությունը ջանքեր են գործադրել այդ հարցը լուծելու համար:

Թուրքիայի ԱԳ նախարարության խոսնակ Համի Աքսոյի փոխանցմամբ` Անկարայում Չինաստանի դեսպանը հայտնել է, թե Հայաստան ուղարկված արկղերը պատրաստվել են տեղական իշխանությունների կողմից և Երևան են տեղափոխվել մասնավոր ընկերության միջոցով, ի սկզբանե տուփերի վրա միայն չինարեն գրառում է եղել, որը Արարատի մասին հիշատակում չի պարունակել, անգլերեն գրառումը հետո է ավելացվել:

Պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով ապրիլի 9-ին Չինաստանից Հայաստան են տեղափոխվել բժշկական պարագաներ և սարքավորումներ, մասնավորապես՝ 120 թոքերի արհեստական օդափոխման սարք, 2 թթվածնի մատակարարման կայան, 60 հազար թեստ, 60 հազար բժշկական դիմակ, 280 հազար պաշտպանիչ դիմակ, 20 հազար պաշտպանիչ ակնոց, 100 հազար պաշտպանիչ արտահագուստ, ինչպես նաև դեղամիջոցներ:

«Խմբաքանակի մեծ մասը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին: Հայաստան են փոխադրվել նաև ՉԺՀ պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերված բժշկական պարագաներն ու սարքավորումները», — ասված էր Կառավարության հաղորդագրությունում:

Նախորդ Լուրը

Զախարովա․ «Արցախում ընտրություններն անհրաժեշտ են բնակչության կենսագործունեության ապահովման համար»

Հաջորդ Lուրը

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել

Այլ Լուրեր

Թուրքիա

ԵՄ-ն Թուրքիային անդամակցություն առաջարկելու քաղաքական կամք չունի. Ֆիդան

30/04/2026
Կարևոր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Գյումրի

30/04/2026
Թուրքիա

Թուրքիան ոսկու պահանջարկի նոր ռեկորդ է սահմանել

29/04/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԵՄ-ն Թուրքիային անդամակցություն առաջարկելու քաղաքական կամք չունի. Ֆիդան

30/04/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Գյումրի

30/04/2026

Թուրքիան ոսկու պահանջարկի նոր ռեկորդ է սահմանել

29/04/2026

Ադրբեջանցիները վնաuել են Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը

29/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)