04-12-2025 / 19:16
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Շվեդիայում սպանվել է Ղուրանի այրման ակցիաների կազմակերպիչը. ԶԼՄ

2025/01/30 18:39
Անվտանգություն, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Շվեդիայի Սյոդերտելիե քաղաքում հունվարի 29-ի ուշ երեկոյան հայտնաբերվել է հրազենային վերքերով 38-ամյա տղամարդ, որը ստացած վիրավորումից մահացել է: Տեղեկությունը հայտնում է շվեդական SVT լրատվամիջոցը՝ հավելելով, որ սպանվածը Ղուրանի հրկիզմամբ ուղեկցվող ցույցերի կազմակերպիչ Սալվան Մոմիկան է:

Հունվարի 30-ին Ստոկհոլմի շրջանային դատարանը պետք է վճիռ կայացներ «էթնիկ հիմքով ատելության հրահրման» մեղադրանքով։ Սակայն դատավճռի հրապարակումը հետաձգվել է, քանի որ «հաստատվել է մեղադրյալներից մեկի մահը»։

Ոստիկանությունը դեռ չի մեկնաբանել միջադեպը կամ սպանվածի ինքնությունը։ Ըստ SVT-ի տեղեկատվության՝ գործի քննությանը մասնակցում է անվտանգության ծառայությունը, բերման է ենթարկվել 1 մարդ։

Սալվան Մոմիկան Շվեդիա էր տեղափոխվել Իրաքից 2018 թվականին և 2021 թվականին ստացել էր երեք տարվա կացության թույլտվություն։ 2024 թվականի ամռանը նրա ժամանակավոր կացության թույլտվությունը երկարացվել էր մեկ տարով։ Շվեդիայի դատախազությունը Մոմիկային առաջադրել է մեղադրանք «էթնիկ հիմքով ատելության հրահրման» հոդվածով: Նրան մեղադրանք է առաջադրվել 2023 թվականի ամռանը Ստոկհոլմի չորս վայրերում ցույցերի ժամանակ Ղուրանը այրելու չորս դրվագով:

Աղբյուրը՝ Արմենպրես

Նախորդ Լուրը

Հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետերը

Հաջորդ Lուրը

Ռազմավարական գործընկերության հաստատումը նոր լիցք է հաղորդել Հայաստանի և Վրաստանի հարաբերություններին. Փաշինյանը և Կոբախիձեն հանդես են եկել հայտարարություններով

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Քաղաքականություն

Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության Ինստիտուտը Դոնալդ Թրամփի անունով

04/12/2025
Ադրբեջան

ԵԱՀԿ նախագահ. Մինսկի խմբի լուծարումը կենսական անհրաժեշտություն էր

04/12/2025
Հաջորդ Lուրը

Ռազմավարական գործընկերության հաստատումը նոր լիցք է հաղորդել Հայաստանի և Վրաստանի հարաբերություններին. Փաշինյանը և Կոբախիձեն հանդես են եկել հայտարարություններով

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)