01-06-2026 / 11:23
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Վախճանվել է Բանգլադեշի հայկական եկեղեցու մասին հոգ տանող վերջին հայը

2020/04/14 16:43
Հասարակություն

Բանգլադեշի Դաքքա քաղաքի հին հատվածի Արմանիթոլա շրջանում գտնվող հայոց հնագույն եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Հարության հայ առաքելական եկեղեցին վերջին տասնամյակներին պահող միակ հայը՝  Միքայել Հովսեփ Մարտիրոսյանը (Մայքլ Ճոզեֆ Մարթին) հեռացել է կյանքից: Այս մասին գրում է Արևելքը։

Մահվան լուրը հաղորդել է ընտանիքը, նշելով, որ Դաքքայի մեջ արդեն հայ չկար, եկեղեցին վաղուց վանահայր չուներ և Միքայել Հովսեփ Մարտիրոսյանը Դաքքայում ապրող միակ հայն էր, որ պահում էր եկեղեցին:

Միքայել Հովսեփ Մարտիրոսյանը ծնվել էր 1930թ․-ին և Դաքքա էր տեղափոխվել 1942թ․-ին։1980-ականներից նա խնամում էր եկեղեցին ու նրա հարևանությամբ գտնվող  գերեզմանատունը, ուր թաղված են մոտ 400 հայեր։

Հայկական եկեղեցուն մատուցած իր ծառայության համար Միքայել Հովսեփ Մարտիրոսյանը Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից շքանշան էր ստացել։

Նա մահացել է Կանադայում, ուր տեղափոխվել էր տարիքի և հիվանդության պատճառով՝ զավակներին մոտ լինելու համար։

Դաքքայի Սուրբ Հարություն եկեղեցին կառուցվել է 1781 թվականին Արմանիտոլա շրջանի հայկական փողոցում, գերեզմանատանը կից գտնվող փայտե ժամատան տեղում։ Այն օծել է Եփրեմ եպիսկոպոսը, որ հետագայում դարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Եփրեմ Ա Ձորագեղցի։ Հայերն այստեղ են եկել 17-18 -րդ դարերում և հիմնականում զբաղվել են առևտրով։ Շնորհիվ առևտրի ոլորտում հայերի հաջողությունների, որոնք բարելավում էին պետության տնտեսական վիճակը, Մեծ Մոնղոլների կայսրության ղեկավար Ագբար I Մեծը հայերին թույլ է տվել ազատորեն դավանել իրենց կրոնին։ Տաճարի կառուցման համար գումար է հավաքել Բենգալիայի ամբողջ հայկական համայնքը։ Եկեղեցին կառուցվել է Դաքքայի աժխույժ հայաբնակ շրջաններից մեկում՝ Արմատիոլում:

Բանգլադեշի կառավարությունը եկեղեցին ներառել է երկրի ճարտարապետական հուշարձանների ցանկում։

Նախորդ Լուրը

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 74 հազարի․ ապաքինվել է 48 հազարը

Հաջորդ Lուրը

Կորոնավիրուսից մահացել է թուրքական կուսակցություններից մեկի առաջնորդը

Այլ Լուրեր

Հասարակություն

NASA-ն կսկսի լուսնային բազայի կառուցումը

27/05/2026
Հայաստան

Հանրապետության օրվա միջոցառումների պատճառով Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն

26/05/2026
Հասարակություն

Վրաստանի ՆԳՆ-ն սոցցանցերում ատելության խոսքի մոնիթորինգ կիրականացնի

22/05/2026
Հաջորդ Lուրը

Կորոնավիրուսից մահացել է թուրքական կուսակցություններից մեկի առաջնորդը

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ԱՄՆ-ը և Իրանը կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել

01/06/2026

Նեթանյահուն հրահանգել է ընդլայնել Գազայի նկատմամբ վերահսկողությունը՝ հասցնելով այն 70 տոկոսի

29/05/2026

Պեսկովն անդրադարձել է Հայաստանի հետ գազային համաձայնագրերի չեղարկման հավանականությանը

29/05/2026

Մատենադարանում ցուցադրվում են Արտաշատի ութանիստ եկեղեցու բացառիկ գտածոները

29/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)