Փետրվարի 18-ին Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վոլոդիմիր Զելենսկու համատեղ մամուլի ասուլիս են տվել։
Էրդողանն ասուլիսի ընթացքում ընդգծել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անկախությունը։ Նա խոստացել է աջակցել ցանկացած նախաձեռնության, որը կարող է հանգեցնել կայուն խաղաղության։
Ասուլիսի ընթացքում Էրդողանի շեշտադրումներն են․
Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի վերաբերյալ՝
- Թուրքիան «պատերազմը չունի հաղթող, խաղաղությունը՝ պարտվող» կարգախոսով ջանքեր է գործադրել 4-րդ տարին ընթացող հակամարտության խաղաղ հանգուցալուծման համար։ Մասնավորապես՝ 2022 թվականի մարտին Ստամբուլում կազմակերպել է ռուս-ուկրաինական բանակցություններ, միջնորդել է Սև ծովի հացահատիկային նախաձեռնության իրականացման համար, կողմերի հետ ակտիվ դիվանագիտության շնորհիվ դարձել է հուսալի միջնորդ և դրական արդյունքներ է գրանցել։
- Թրամփը պատերազմի խաղաղ ճանապարհով և տևական լուծման ուղղված դիվանագիտական նախաձեռնություն է սկսել, որը համընկնում է վերջին 3 տարիների ընթացքում հարցի վերաբերյալ Թուրքիա դիրքորոշմանը։
- Հաշվի առնելով այս հարցում վերջին երեք տարիների ընթացքում Թուրքիայի դիվանագիտական ակտիվությունը՝ Թուրքիան կարող է իդեալական հարթակ դառնալ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հնարավոր բանակցությունների համար։
- Մեծ թվով անմեղ մարդկանց մահվան և հսկայական ավերածության պատճառ դարձած պատերազմն արդեն պետք է ավարտվի։
Թուրքիան շարունակելու է աշխատել Սև ծովում առևտրային նավարկության անվտանգությանն ուղղված կարգավորման կյանքի կոչման համար։ - Թուրքիան շարունակում է դիվանագիտական ջանքերը՝ բանակցությունների համար հիմքեր ստեղծելու նպատակով։
Թուրք-ուկրաինական հարաբերությունների վերաբերյալ՝ - Քննարկվել են տնտեսական համագործակցության և առևտրային հարաբերությունների խորացման ուղղված քայլերը։
- Թուրքական ընկերությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել Ուկրաինային պատերազմի պատճառած վնասը վերականգնելու և վերակառուցման գործում։
- Գնահատել է Զելենսկու քայլերը Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։