04-12-2025 / 20:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Լավրովը մեկնել է Թուրքիա

2025/02/24 09:40
Թուրքիա, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այցելել է Թուրքիա, որտեղ հանդիպում է ունենալու իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Փետրվարի 23-ին Թուրքիայի պետական Anadolu-ն, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրել է, որ Ֆիդանի հետ հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության հարցերը, հատկապես՝ առևտրի, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում։ Մտքեր են փոխանակելու դիվանագիտական ջանքերի միջոցով Ուկրաինայի պատերազմի՝ արդար և կայուն խաղաղությամբ դադարեցման վերաբերյալ։ Քննարկվելու են նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև վերջին շփումները, ինչպես նաև Թուրքիայի հնարավոր ներդրումը գործընթացում։ Ընդծվելու է, որ Թուրքիան, որը 2022 թ․-ի մարտին հյուրընկալել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունները, պատրաստ է առաջիկա օրերին ևս ստանձնել այս դերը։

Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվելու են նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Սիրիան և Մերձավոր Արևելքը։

Հիշեցնենք, որ Լավրովը Թուրքիա իր վերջին այցն իրականացրել էր 2024 թ․-ի հոկտեմբերի 18-ին՝ «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի հանդիպման շրջանակում։ Ֆիդանը վերջին անգամ Լավրովի հետ հանդիպել էր փետրվարի 20-ին՝ G20 արտգործնախարարների հանդիպման ընթացքում։

Նախորդ Լուրը

Երուսաղեմի հայկական թաղամասում 50-ամյա կինը հարձակման է ենթարկվել

Հաջորդ Lուրը

WSJ. Վրաստանը ՄԱԿ-ում աջակցել է Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի ամերիկյան տարբերակը

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Ադրբեջան

Ադրբեջանցի ըննդմադիր գործչին ձերբակալել են Թուրքիայում

04/12/2025
Թուրքիա

Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

04/12/2025
Հաջորդ Lուրը

WSJ. Վրաստանը ՄԱԿ-ում աջակցել է Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի ամերիկյան տարբերակը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)