04-12-2025 / 20:11
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

WSJ. Վրաստանը ՄԱԿ-ում աջակցել է Ուկրաինայի վերաբերյալ բանաձևի ամերիկյան տարբերակը

2025/02/24 10:57
Վրաստան, Քաղաքականություն

Վրաստանի կառավարությունը ներկայումս ՄԱԿ-ում Ուկրաինայի վերաբերյալ ամերիկյան բանաձևի նախագծի միակ համահեղինակն (համահովանավոր) է, գրում է The Wall Street Journal-ը։

Բանաձևի նախագիծը, որը բաղկացած է երեք կետից, կոչ է անում շուտափույթ դադարեցնել հակամարտությունը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղություն հաստատելու համար, ցավ է հայտնում «ռուս-ուկրաինական հակամարտության» ընթացքում մարդկային զոհերի համար և ընդգծում է, որ «ՄԱԿ-ի առաջնային նպատակը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումն է ու վեճերի խաղաղ կարգավորումը»։

«(Փաստաթուղթը) ունի մեկ համահեղինակ՝ Վրաստանի կառավարությունը, որի հարաբերությունները Մոսկվայի հետ վերջերս ջերմացել են»,-նշում է The Wall Street Journal-ը:

Ամերիկյան բանաձևը չի հստակեցնում, թե ով է սկսել պատերազմը և կոնկրետ պահանջներ չի պարունակում Կրեմլի նկատմամբ։ Մասնավորապես, չկա արտահայտություն, որ Ռուսաստանը պետք է ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերի իր բոլոր ռազմական ուժերը Ուկրաինայի տարածքից՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով։

Ավելի վաղ The Washington Post-ը հայտնել էր, որ Վաշինգտոնի վարչակազմը Կիևից պահանջել է հետ կանչել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի իր բանաձևը, որը դատապարտում է Ռուսաստանին և մեղադրում հակամարտությունը սկսելու մեջ։ Կիևը հրաժարվել է հետ կանչել իր որոշման նախագիծը։ Ինչպես նշում է թերթը, 193 երկրներից ավելի քան 100-ը պաշտպանում են բանաձևի ուկրաինական տարբերակը։

ՄԱԿ-ի բանաձևը նախատեսվում է ընդունել մինչև փետրվարի 24-ը, երբ լրանում է պատերազմի երրորդ տարելիցը։

Նշենք, որ «Վրացական երազանքի» կառավարությունը դեռևս որևէ մեկնաբանություն չի արել։

Նախորդ Լուրը

Լավրովը մեկնել է Թուրքիա

Հաջորդ Lուրը

Ալ-Շարաան ԱՊԼ խորհրդի արտահերթ նիստին մասնակցելու հրավեր է ստացել

Այլ Լուրեր

Քաղաքականություն

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025
Կարևոր

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Քաղաքականություն

Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության Ինստիտուտը Դոնալդ Թրամփի անունով

04/12/2025
Հաջորդ Lուրը

Ալ-Շարաան ԱՊԼ խորհրդի արտահերթ նիստին մասնակցելու հրավեր է ստացել

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարբեր ձևաչափերով փոխգործակցության հարցեր

04/12/2025

Հայաստանը յուրահատուկ և դեռևս քիչ հայտնի վայր է. իտալական պարբերական

04/12/2025

Բրիտանիան առաջին անգամ Հայաստանում պաշտպանական կցորդ է նշանակել

04/12/2025

Հայաստանն ու Վրաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

04/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)