ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է այն հարցին, թե արդյոք կա էսկալացիայի վտանգ և արդյոք Բաքուն ապաշրջափակման թեման դարձնելու է հնարավոր ագրեսիայի պատճառ:
Սիմոնյանի խոսքով, էսկալացիայի վտանգ կա, բայց էսկալացիայի առիթ ու պատճառ չկա:
«Մենք միշտ պետք է ամեն ինչ անենք, որ նման առիթ ու պատճառ չլինի»,-ասել է ԱԺ նախագահը՝ հիշեցնելով, որ Հայաստանը բազմիցս ասել է, որ որևիցե տարածքային պահանջ չունի և իր հանձն առած պարտավորություններին և համաձայնագրերին հետևում է խստագույնս և հետևողական շարունակելու է աշխատանքները բոլոր խնդրահարույց հարցերը լուծելու ուղղությամբ: