19-12-2025 / 13:58
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Հետապնդում առանց սահմանների. Ադրբեջանը ճնշում է արտերկրում ապաստանած ընդդիմադիրներին

2025/03/28 15:30
Ադրբեջան, Անվտանգություն, Հասարակություն, Տեսակետ, Քաղաքականություն

Մարտի 16-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քննչական վարչություն է կանչել Եվրոպայում բնակվող քաղաքական էմիգրանտներ, բլոգերներ, ինտերնետային ալիքների ղեկավարներ Իլգար Հաջիևին, Գուրբան Մամեդովին, Թուրալ Սադըղլըին, Մուհամմադ Միրզալիին, Էլշադ Մամեդովին և Գաբիլ Մամեդովին, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել և հետախուզում է հայտարարվել: Նրանց գրավոր կարգադրվել է վարչություն ներկայանալ մինչև ապրիլ ամսվա կեսերը:

Օգտվելով մարդկանց լռեցնելու իրենց դասական գործիքակազմից՝ իշխանությունները նշված անձանց կեղծ մեղադրանքներ են առաջադրել տարբեր հանցագործություններ կատարելու համար, ահաբեկչությունից ու խարդախությունից սկսած, հակակառավարական գործողություններով ու զանգվածային անկարգություններով վերջացրած։ Իսկ իրականում պատճառը նրանց քաղաքական համոզմունքներն են, և Ադրբեջանի իշխող վարչակարգի հասցեին ուղղված քննադատությունը:

Նրանցից, օրինակ, Ֆրանսիայում ապրող Մուհամմադ Միրզալին Ադրբեջանի «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ է: Իր ասելով ինքն է եղել Ադրբեջանի Գյոյչայի շրջանում անցկացված «Ոչ զինվորների մահերին» բողոքի ակցիայի կազմակերպիչը և հետագայում հետապնդումների է ենթարկվել։ Նա պնդում է, որ մինչև արտագաղթը ոստիկանական բաժանմունքում ֆիզիկական ճնշման է ենթարկվել, նաև իր հորն են բազմիցս կանչել ոստիկանական բաժանմունք և սպառնացել: Միրզալիի վրա հարձակում է տեղի ունեցել նաև Ֆրանսիայում ապրելու ժամանակ: Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավոր Էլման Նասիրովը վստահորեն հայտնել է, որ այդ անձինք շուտով կբերվեն Ադրբեջան, և, դա ընդամենը ժամանակի հարց է։

Չնայած մինչ այժմ արտերկրում ապաստան ստացած Ադրբեջանի քաղաքացուն ուղարկելու կամ հանձնելու պրակտիկա չի եղել, ավելին՝ քաղաքական ապաստան ստացած անձանց հայրենիք ուղարկելը հակասում է միջազգային իրավունքին և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Այս ամենը դեռ վերջը չէ, և հարցը չի փակվել: Մի նոր ցուցակ է կազմվել, որում ընդգրկվածները ևս պետք է գնան Ադրբեջան և հետաքննության ենթարկվեն: Այդպիսով թիվը հասել է 20-ի։ Կան կարծիքներ, որ այդ թվով չեն սահմանափակվելու։ Այս ամենից առաջ տարածված տեղեկությունների համաձայն՝ Եվրոպայում և Ամերիկայում բնակվող 28 քաղաքական բլոգեր կարող է զրկվել Ադրբեջանի քաղաքացիությունից, ինչը լիովին կհամապատասխանի իշխանությունների վարած քաղաքականությանը։

Նշված իրականությանը զուգահեռ՝ ապրիլի 26-ին Ստրասբուրգ քաղաքում նախատեսված է քաղաքական էմիգրանտների ակցիայի կազմակերպում, որը կրելու է «Ժողովրդավարության երթ» խորագիրը։ Ակցիայի կազմակերպիչները կարծում են, որ բոլոր այն քաղաքական էմիգրանտները, որոնք ստիպված են եղել լքել Ադրբեջանի տարածքը ավտորիտար ու կոռուպցիոն վարչակարգի հետապնդումների պատճառով, կմասնակցեն ակցիային։ Ադրբեջանական իշխանություններն այլախոհության ցանկացած դրսևորում վերացնում են ոչ միայն Ադրբեջանի ներսում, այլև փորձում են քայլեր ձեռնարկել պետության սահմաններից դուրս ապրող ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչներին լռեցնելու, վախի մթնոլորտը ընդլայնելու և որոշակի պայքար մղելու պատրաստակամությունը վերացնելու համար։

Հեղինակ՝ ադրբեջանագետ Կարինե Մկրտչյան

Նախորդ Լուրը

Իրանը պատասխանել է Թրամփի նամակին

Հաջորդ Lուրը

Իմամօղլուի ձերբակալությունն ուղղված է Էրդողանի քաղաքական մրցակիցներին թուլացնելուն. թուրքագետ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով ադրբեջանական ծագման A95 բենզինը․ Պապոյան

19/12/2025
Թուրքիա

Թուրքիայում ձերբակալվել է հայտնի լրագրողը

19/12/2025
Անվտանգություն

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար․ «Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը»

19/12/2025
Հաջորդ Lուրը

Իմամօղլուի ձերբակալությունն ուղղված է Էրդողանի քաղաքական մրցակիցներին թուլացնելուն. թուրքագետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Տարվա վերադարձ. Մալխաս Ամոյանը դարձել է UWW-ի հատուկ մրցանակակիր

19/12/2025

Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով ադրբեջանական ծագման A95 բենզինը․ Պապոյան

19/12/2025

ԱՄՆ-ը դադարեցրել է գրին-քարտերի խաղարկությունը. Reuters

19/12/2025

Մեկնարկել են «Fly Kish» ավիաընկերության Թեհրան-Երևան- Թեհրան երթուղով չվերթերը

19/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)