Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ շնորհավորելով նրան Ֆիտրի և Նովրուզի տոների առթիվ։ Տեղեկությունը հայտնում է Իրանի նախագահի գրասենյակը:
«Հույս ունեմ, որ Ադրբեջանի մուսուլման ժողովուրդը և աշխարհի բոլոր մուսուլմանները կօգտվեն այս օրհնված ամսվա և մեծ տոնի բարիքներից ու օրհնություններից»,- նշել է Փեզեշքիանը։
Իրանի նախագահը անդրադառնալով առաջիկա այցին Ադրբեջան՝ ընդգծել է. «Հուսով եմ, որ այս այցի ընթացքում մեզ կհաջողվի արդյունավետ և հաջող բանակցություններ վարել՝ ուղղված երկու հարևան ժողովուրդների միջև բարեկամության ու եղբայրության ամրապնդմանը և հարաբերությունների զարգացմանը»։
Ադրբեջանի նախագահը նույնպես հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Իրանի նախագահին և ժողովրդին Ֆիտրի և Նովրուզ տոների առթիվ:
«Մենք անհամբեր սպասում ենք Ձեր այցին մեր երկիր՝ երկու երկրների միջև հարևանության կապերն ու համագործակցությունը առավել ևս ամրապնդելու նպատակով»,- ասել է Ալիևը:







