03-02-2026 / 03:33
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Գերմանիայի նախագահի աշխատակազմը ներողություն է խնդրել ադրբեջանական կողմից Արցախի դրոշի համար

2025/04/01 11:35
Ադրբեջան, Արցախ, Հայաստան, Քաղաքականություն

Գերմանիայի նախագահի աշխատակազմը ներողություն է խնդրել ադրբեջանական կողմից՝ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պաշտոնական սոցիալական ցանցերում Արցախի դրոշը տեղադրելու և կից հրապարակման կապակցությամբ։

Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավար, Դաշնային Հանրապետության պետքարտուղար Դյորտե Դինգերի՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևին ուղղված նամակում գրված է.

«Դաշնային նախագահի սոցցանցերում կարճ ժամանակով հրապարակվել է դրոշի սխալ պատկերը և դրան կից տեքստը, որը վերաբերում է Ադրբեջանի շրջաններից մեկին։ Սխալը հայտնաբերելուց հետո համապատասխան հրապարակումն անմիջապես հեռացվել է։

Գրառումը հրապարակվել է տեխնիկական սխալի արդյունքում և որևէ առնչություն չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Գերմանիայի հայտնի դիրքորոշման հետ:

Ես շատ եմ ցավում տեղի ունեցած սխալի համար և ցանկանում եմ իմ անկեղծ ներողություն խնդրել այն սխալ տպավորության համար, որը վերը նշված հրապարակումը ստեղծել է Ադրբեջանում որոշ մարդկանց մոտ:

Դաշնային նախագահի առաջիկա այցը նպատակ ունի ամրապնդել ադրբեջանա-գերմանական գործընկերությունը և աջակցել տարածաշրջանում ընթացող խաղաղ գործընթացին»:

Հիշեցնենք, որ նախօրեին Երևան կատարած այցի ժամանակ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը սոցցանցի իր էջում հրապարակել է Արցախի դրոշը և կից գրությամբ նշել. «Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ է։ Այն միջազգային իրավունքով պատկանում է Ադրբեջանին, բայց այնտեղ հիմնականում հայեր են ապրել։ Վերջին տասնամյակներին բազմիցս զինված բախումներ են եղել»:

Նախորդ Լուրը

Թող սիրո և պտղաբերության այս գարնանային տոնը բոլորիդ ուղեկցի գալիք տարվա ընթացքում. ՀՀ վարչապետը շնորհավորել է ասորական համայնքին

Հաջորդ Lուրը

Իսրայելին մտահոգում է Սիրիայում թուրքական ռազմակայաններ հիմնելու հավանականությունը

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Թուրքիա

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026
Հայաստան

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Հաջորդ Lուրը

Իսրայելին մտահոգում է Սիրիայում թուրքական ռազմակայաններ հիմնելու հավանականությունը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)