20-11-2025 / 06:53
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան և Իսրայելը բանակցում են Սիրիայում «բախումներից զերծ գիծ» ստեղծելու շուրջ

2025/04/09 11:14
Թուրքիա, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

«Middle East Eye»-ի հաղորդմամբ՝ Թուրքիան և Իսրայելը Սիրիայում իրենց ռազմական ստորաբաժանումների միջև հնարավոր բախումներից խուսափելու նպատակով բանակցություններ են վարում «բախում չենթադրող գիծ» սահմանելու վերաբերյալ։

Թուրք-իսրայելական շփումների վերաբերյալ լավատեղյակ աղբյուրներից մեկն էլ, ինչպես նշվում է թուրքական մամուլում, հաստատել է, որ նման բանակցություններ իսկապես ընթանում են։

Լուրերի հաստատմանը զուգահեռ որպես կոորդինացված գործընթացի առկայության օրինակ նշվում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարություններն այն մասին, որ իրենք բախումներ չեն փնտրում միմյանց հետ: 

Ըստ Ermenihaber-ի՝ նշվում է նաև, որ Իսրայելը կարող է ընդունել թուրքական ներկայությունը Համայի և Պալմիրայի հատվածներում՝ չհարձակում պայմանավորվածության շրջանակներում։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել էին Սիրիայի Համան և Տիասի (T4) ռազմակայաններին։ Նշված «T4» ռազմաբազայում Թուրքիան նախատեսում է մոտ ապագայում տեղակայել իր ստորաբաժանումները, այդ թվում՝ հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), ինչպես նաև «Hisar» տիպի հակաօդային համակարգեր։

Արևմտյան երկու պաշտոնյայի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն MEE-ին ասել է, որ Իսրայելը սահմանափակ ժամանակ ուներ հարձակվելու T4 բազայի վրա՝ նախքան թուրքական ուժերը կտեղակայվեին այնտեղ: 

Զուգահեռաբար տեղեկություններ էին պտտվում, որ Թուրքիան նախատեսում է ռազմաբազայում տեղակայել բազմաշերտ հակաօդային պաշտպանություն՝ ներառյալ ռուսական «S-400» զենիթահրթիռային համալիրներ:

Նախորդ Լուրը

Ադրբեջանը Թրամփի թիմին կփոխանցի USAID-ի «անօրինական գործունեության» մասին փաստերը․ Ալիև

Հաջորդ Lուրը

Ապրիլի 10-ին Ստամբուլում տեղի կունենա Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների նոր հանդիպումը

Այլ Լուրեր

Հայաստան

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025
Անվտանգություն

Տրվել է «Էդ-Դաբաա» ատոմակայանի ռեակտորի կորպուսի ստեղծման ազդանշանը

19/11/2025
Վրաստան

Վրաստանի և ԵՄ-ի տարեկան հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամկետով

19/11/2025
Հաջորդ Lուրը

Ապրիլի 10-ին Ստամբուլում տեղի կունենա Ռուսաստանի և ԱՄՆ ներկայացուցիչների նոր հանդիպումը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ի՞նչ են խոսել Հայաստանի և Սիրիայի ԱԳ նախարարները

19/11/2025

Լուվրի կողոպուտից հետո մինչև 2026-ի վերջը 100 արտաքին տեսախցիկ կտեղադրվի թանգարանում

19/11/2025

Երևանյան միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալի թատերախմբեր նաև Վրաստանից ու Թուրքիայից

19/11/2025

Գևորգ Պապոյանը կգործուղվի Վրաստան

19/11/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)