04-12-2025 / 08:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանն սկսել է շտապել. այլևս բացահայտ նշում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գլխավոր նախապայմանը

2025/04/14 11:11
Ադրբեջան, Քաղաքականություն


Ինչպես վերջին շրջանի ադրբեջանական պաշտոնական, վերլուծական, քարոզչական խոսույթը, այնպես էլ հատկապես Անթալիայի ամենամյա դիվանագիտական ֆորումի շրջանակներում ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարություններն աստիճանաբար ջրի երես են դուրս բերում Երևանի հետ հարաբերությունների գլխավոր նախապայմանը։ Եվ դա ոչ «Հայաստանի սահմանադրության փոփոխությունն» է, ոչ էլ «ԵԱՀԿ ՄԽ լուծարումը», որոնք ընդամենը գործընթացի քարոզչական քողն ապահովելու համար են։ Խնդիրը Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող անխափան «կապուղու/միջանցքի» ապահովումն է։ Նշվածի վառ ապացույցը նշված միջոցառման ընթացում Ջ. Բայրամովի տողատակային և Է. Ամիրբեկովի բաց տեքստով ակնարկներն էին։

«Միջանցքի» հարցում Ադրբեջանը շատ է շտապում, չնայած արտաքուստ հակառակ պատկեր/տպավորությունն է փորձում ստեղծել։ Այս ուղղությամբ անթաքույց կերպով ակտիվացրել են Իրանի հետ «այլընտրանքայի կապուղու» կառուցման քննարկումները, տնտեսապես Հայաստանին շահագրգռելու փորձերը, ինչպես նաև մշտապես շրջափակված մնալու սպառնալիքները։ Չի բացառվում նաև, որ Բաքուն մեծացրել է ճնշումը նաև Անկարայի վրա՝ Երևանի հետ կարգավորման գործընթացում որևէ էական քայլ չկատարելու պահանջով՝ կարճաժամկետ հեռանկարում ցանկալի լուծումների հասնելու հաշվարկով։
Բաքվի նման մարտավարության օգտին են նաև աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումները։

Դրանք թույլ են տալիս Ադրբեջանին անխոչընդոտ կերպով դիմել ուժի սպառնալիքի կիրառմանը՝ վերջին մեկ ամսվա ընթացքում անընդհատ ապահովելով սահմանային լարվածություն, ինչպես նաև հեռանկարում պահպանելով «միջանցքի բացման» ուժային սցենարի կիրառման տեսական հնարավորությունը։ Ուստի խիստ կանխատեսելի է, որ առաջիկայում ադրբեջանական կողմը մեծացնելու է համակողմանի ճնշումը Հայաստանի նկատմամբ՝ կիրառելով նաև «բլեֆի» տարատեսակ տարբերակներ։

Ստեղծված բարդագույն իրավիճակում անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը չտրվի որևէ սադրանքի, չդրսևորի անհարկի հավելյալ շտապողականություն/կառուցողականություն և ամուր նյարդերով անցնի այս միջանկյալ շրջափուլը։ Ավելին, Երևանը պետք է թուլացնի նաև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը միտված ջանքերը՝ ի ցույց դնելով ադրբեջնական կողմի ապակառուցողական վարքագիծը և շարունակելով բնականոն ընթացքը՝ կենտրոնանալով այլ ներքին և արտաքին օրակարգային խնդիրների վրա։

Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային այսպիսի պայմաններում, վստահաբար, սխալվելու ավելի մեծ հավանականություն ունի այն դերակատարը, որը շտապում է։ Իսկ շտապելու ավելի հիմնավոր պատճառ ունի Ադրբեջանը, քանի որ նրա ակնկալիքներն են Հայաստանից անսպառ։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Մենք Հայաստանի շահերը ոտնահարելու ծրագրեր չունենք և չենք կարող ունենալ. Գալուզին

Հաջորդ Lուրը

ՀՑԹԻ-ում կբացվի «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» ցուցադրություն

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025
Քաղաքականություն

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Հաջորդ Lուրը

ՀՑԹԻ-ում կբացվի «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» ցուցադրություն

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)