27-05-2026 / 01:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրք գիտնականը մոտ ապագայում պատերազմ չի կանխատեսում Հրվ․ Կովկասում

2025/04/18 17:17
Թուրքիա, Կարևոր, Տեսակետ, Քաղաքականություն

Ռուսաստանի հնարավոր վերադարձը Հարավային Կովկաս կարող է խաթարել այստեղ ձևավորված Թուրքիա-Ռուսաստան նուրբ հավասարակշռությունը։ Ապագայում այս տարածաշրջանում նրանց միջև ավելի շատ մրցակցություն կլինի, քան համագործակցություն։ Երևանում անցկացվող «Հարավային Կովկասը խզման գծերի երկայնքով․ տարածաշրջանային և միջազգային հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկմանն ունեցած ելույթում նման կարծիք է հայտնել Թուրքիայում գործող Քադիր Հաս համալսարանի նախկին ռեկտոր, միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մուստաֆա Այդընը։

Այդընը վստահություն է հայտնել, որ Ուկրաինայի հարցը որևէ կերպ լուծելուց հետո Ռուսաստանը չի սահմանափակվելու իր տարածքում և փնտրելու է նոր հնարավորություններ։

Բանախոսն անդրադարձել է նաև տարածաշրջանում Իրան-ԱՄՆ-Իսրայել եռանկյունում հնարավոր բացասական զարգացումների տարածման ռիսկին․

«Մենք իրականում չգիտենք, թե այդտեղ ինչ է կատարվում։ Վերջերս New York Times-ում հրապարակված հոդվածը հաստատեց մի բան, որ մենք արդեն գիտեինք՝ Իսրայելը և վարչապետ Նեթանյահուն ակտիվորեն մղում էին ԱՄՆ-ին և Թրամփի վարչակազմին՝ հարված հասցնելու Իրանին։ Թրամփն ի պատասխան ասել է՝ «ոչ հիմա»։ Իսկ «ոչ հիմա» նշանակում է՝ հնարավոր է՝ երբևէ։ Մենք չգիտենք, թե նման իրադարձությունն ինչպես կզարգանա, բայց դա հաստատ լուրջ ազդեցություն կունենա Կովկասի աշխարհաքաղաքականության վրա»,-ընդգծել է գիտաժողովի բանախոսը՝ հիշեցնելով, որ վերջին անգամ, երբ ԱՄՆ-ն կենտրոնացավ Կովկասի վրա, դա ոչ թե հենց Կովկասի պատճառով էր, այլ նրա համար, որ տարածաշրջանը դիտարկվում էր որպես անցումային գոտի դեպի Աֆղանստան և Մերձավոր Արևելք։ Այսպիսով, ըստ Այդընի, եթե որևէ բան պատահի Իրանում, Կովկասը կրկին կարող է հայտնվել ամերիկյան ուշադրության կենտրոնում՝ լավ կամ վատ իմաստով։

Եզրափակելով իր խոսքը՝ թուրք գիտնականը նշել է, որ առաջիկա ժամանակահատվածում որևէ «չափազանց հուզիչ» զարգացում չի ակնկալում հարավկովկասյան տարածաշրջանում։ Սակայն հնարավոր են շարունակական, դանդաղ տատանումներ՝ մինչ կովկասյան երկրները փորձում են գտնել իրենց տեղն աշխարհում։

««Ոչ մի հուզիչ բան»՝ այս դեպքում նշանակում է՝ ոչ պատերազմ։ Իսկ դա, իմ կարծիքով, արդեն լավ նորություն է»,-ասել է Այդընը։

Նախորդ Լուրը

Ադրբեջանում Իսրայելի ազդեցության աճն Իրանի սահմաններին սպառնալիքների որակական փոփոխության է հանգեցրել․ դեսպան Մելիքյան

Հաջորդ Lուրը

Ֆիդանն ԱԶԿ պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան գործընթացը

Այլ Լուրեր

ԱՄՆ

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր են նախաստորագրել

26/05/2026
Ադրբեջան

Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը կշարունակի առաջ շարժվել․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ

26/05/2026
ԱՄՆ

Կայացել է Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը

26/05/2026
Հաջորդ Lուրը

Ֆիդանն ԱԶԿ պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան գործընթացը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր են նախաստորագրել

26/05/2026

Վրաստանը նշում է Անկախության օրը

26/05/2026

Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացը կշարունակի առաջ շարժվել․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ

26/05/2026

Կայացել է Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը

26/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)