Կանադայի վարչապետ, Ազատական կուսակցության ղեկավար Մարկ Քարնին հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։
«Այս ապրլի 24-ին ես միանում եմ տասնյակ հազարավոր կանադահայերին և ողջ աշխարհում միլիոնավոր հայերի՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 110 տարելիցը։
Այսօր իմ մտքերը զոհված 1.5 մլն հայերի հետ են, ովքեր զոհ գնացին այս անզգա վայրագություններին, որը համակարգված ծրագրված և իրականացված էր Օսմանյան կայսրության կողմից։ Իմ մտքերը նաև վերապրածների հետ են, ովքեր քաջություն և համառություն ունեցան հաղթահարելու անհավանական դժվարությունները՝ վերակառուցելու իրենց կյանքը, համայնքները և կառույցները։
Թեև անցել է 110 տարի, այս ցեղասպանությունն ակտիվ ժխտում են դրա հանցագործները։ Հայ ժողովուրդը շարունակում է ենթարկվել հալածանքների և ճնշման։ Դա ողբերգական ձևով դրսևորվեց 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120,000 բնիկ հայերի բռնի տեղահանմամբ, որին նախորդել էր ամիսներ տևած ապօրինի շրջափակումը, որը նրանց զրկել էր հիմնարար իրավունքներից։
Հիշելով այս կարևոր օրը՝ մենք հիշում ենք նրանց, ովքեր մահացան, պարտավորվում ենք կառուցել ավելի ուժեղ ու հանդուրժող Կանադա, որտեղ չկա խտրականություն և ատելություն»,-ասված է Քարնիի նամակում։








