04-12-2025 / 02:24
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելը, ի պաշտպանություն դրուզների, Սիրիայի նախագահական պալատի մոտ թիրախի է հարվածել

2025/05/02 10:28
Անվտանգություն, Մերձավոր Արևելք

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտարարելով Դամասկոսում նախագահական պալատի մոտ գտնվող թիրախը հարվածելու մասին։

«Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին։ Մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք ներկայացնել դրուզ համայնքի համար»,-մեջբերում է The Times of Israel կայքը հայտարարությունից մի հատված։

«Երբ նա՝ Սիրիայի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան, առավոտյան արթնանա և տեսնի Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչների հարվածի արդյունքները, կհասկանա, որ Իսրայելը վճռականորեն տրամադրված է կանխելու Սիրիայում դրուզներին հասցվող վնասը։ Նրա պարտականությունն է պաշտպանել Դամասկոսի արվարձանների դրուզներին ջիհադիստ ապստամբների հարձակումներից և հնարավորություն տալ Սուեյդայում և Ջաբալ ալ-Դրուզում բնակվող հարյուր հազարավոր դրուզներին ինքնուրույն պաշտպանվել, և ոչ թե ջիհադիստական ​​ուժեր ուղարկել գյուղեր։ Մեր պարտականությունն է պաշտպանել դրուզներին՝ հանուն Իսրայելում ապրող դրուզ-եղբայրների, հանուն նրանց՝ պետությանը հավատարիմ լինելու և Իսրայելի անվտանգության ապահովման գործում նրանց հսկայական ներդրման համար»,-ասված է Կացի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ի գիշերը Դամասկոսի արվարձաններում, որտեղ հիմնականում դրուզներ են ապրում, բախումներ են սկսվել քաղաքի վրա հարձակված զինված ջոկատների և դրուզների ինքնապաշտպանության մարտիկների միջև։ Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնի տվյալներով՝ վերջին բախումների հետևանքով առնվազն 101 մարդ է զոհվել։

The Times of Israel կայքի փոխանցմամբ՝ մայիսի 2-ին Դամասկոսի արվարձանային Ջարամանա շրջանում գտնվող դրուզների ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել սիրիական իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ դրուզների կողմից պահվող ծանր զենքը կառավարությանը հանձնելու և տարածքում կառավարության անվտանգության ուժերն ամրապնդելու վերաբերյալ։

Նախորդ Լուրը

Վրաստանը հետ է ուղարկել Թուրքիայից ներմուծված լոլիկի 2 խմբաքանակ

Հաջորդ Lուրը

Իրան-ԱՄՆ բանակցությունները հետաձգվել են

Այլ Լուրեր

Անվտանգություն

Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումն ավարտվել է առանց փոխհամաձայնության

03/12/2025
Մերձավոր Արևելք

Իսրայելը հայտնել է Սիրիայի հետ համաձայնագիր կնքելու նախապայմանը

03/12/2025
Հայաստան

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին

02/12/2025
Հաջորդ Lուրը

Իրան-ԱՄՆ բանակցությունները հետաձգվել են

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)