Բյուջետային ավիափոխադրող Wizz Air-ը հայտարարել է դեպի ութ նոր եվրոպական քաղաքներ Երևանից ուղիղ չվերթների մեկնարկի մասին։ Ընկերության հաղորդմամբ, չվերթների մեկնարկային գները սկսվում են 29,99 եվրոյից, և տոմսերը արդեն հասանելի են ընկերության պաշտոնական կայքում։
Նոր ուղղությունների ցանկը՝
- Պաֆոս (Կիպրոս)
- Բուխարեստ (Ռումինիա)
- Նեապոլ (Իտալիա)
- Բարի (Իտալիա)
- Նիս (Ֆրանսիա)
- Պրագա (Չեխիա)
- Մեմինգեն/Մյունխեն Վեստ (Գերմանիա)
- Համբուրգ (Գերմանիա)
Նշենք, որ Wizz Air-ը առաջին անգամ հայտարարեց Հայաստանից չվերթներ իրականացնելու մասին 2019 թվականի դեկտեմբերին՝ նախատեսելով ուղիղ չվերթներ Երևանից դեպի Վիեննա և Վիլնյուս։ Սկզբնական չվերթները նախատեսված էին 2020 թվականի գարնանը, սակայն COVID-19 համավարակի պատճառով մեկնարկը հետաձգվեց։ Չվերթները սկսվեցին 2020 թվականի հունիսին։
Այդ ժամանակից ի վեր, Wizz Air-ը շարունակաբար ընդլայնել է իր ուղղությունների ցանցը՝ Երևանից մեկնարկելով նոր չվերթներ դեպի եվրոպական տարբեր քաղաքներ։








