2026 թվականի 7 ամսվա ընթացքում Վրաստանը Հայաստանից ներմուծել է 210․2 մլն դոլարի ապրանք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 77․4% աճ։ Վրաստան ներմուծման տվյալներով Հայաստանը 9-րդ հորիզոնականում է։
Հայաստանից ներմուծման նման կտրուկ աճը կապված է պղնձի հանքաքարերի և խտանյութերի ներմուծման ակտիվացման հետ, որը նախորդ տարվա հունվար-հուլիս ամիսների 32.3 միլիոն դոլարից աճել է գրեթե 4 անգամ և 2026թ․ նույն ժամանակահատվածում կազմել 122.3 միլիոն դոլար։ Համեմատաբար քիչ աճ է գրանցվել թեթև տրանսպորտային միջոցների, թանկարժեք մետաղների հանքաքարերի և շոկոլադե արտադրանքի համար։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանից ներմուծվող հիմնական ապրանքներն են՝
• Պղնձի հանքաքարեր և խտանյութեր 122.28 միլիոն դոլար (+278.2% աճ)
• Թանկարժեք մետաղների հանքաքարեր և խտանյութեր 13.47 միլիոն դոլար (+35% աճ)
• Բանկաներ, շշեր և այլ ապակե տարաներ 13.39 միլիոն դոլար (-13.4% նվազում)
• Ավտոմեքենաներ 9.89 միլիոն դոլար (+79.3% աճ)
• Շոկոլադ և կակաո պարունակող այլ պատրաստի սննդամթերք 4.33 միլիոն դոլար (+175.5% աճ)
• Կտրված ծաղիկներ և կոկոններ 4.07 միլիոն դոլար (+58.5% աճ)
• Էլեկտրաէներգիա 4.03 միլիոն ԱՄՆ դոլար (-7% նվազում)
• Սիգարներ, սիգարիլոներ և սիգարետներ, ծխախոտ կամ ծխախոտի փոխարինիչներ 2.97 միլիոն դոլար (-81.8% նվազում)
• Պլաստմասսայից ապրանքների տեղափոխման կամ փաթեթավորման իրեր 2.85 միլիոն դոլար (+35.2% աճ)
• Ծիրան, բալ, դեղձ, սալոր, հաղարջ 2.30 միլիոն դոլար (+46.9% աճ)
Նշենք, որ 2026թ․ հունվար-հուլիս ամիսների տվյալներով Հայաստանը Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում 7-րդն է՝ 591.3մլն դոլար առևտրաշրջանառությամբ։ Վրաստանի արտահանումը Հայաստան կազմել է 381.1մլն դոլար։






