Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին 2026 թվականի սեպտեմբերի 6-7-ը կգործուղվի Վրաստան։ Բաթում քաղաքում նա կմասնակցի Վրաստանի միջազգային ծովային ֆորումին (GIMF – Georgia International Maritime Forum)։
Նշենք, որ Վրաստանի միջազգային ծովային ֆորումը հեղինակավոր միջազգային հարթակ է, որն անցկացվում է 2016 թվականից սկսած։ Ֆորումի հիմնական նպատակն է ամրապնդել Վրաստանի դիրքերը որպես ծովային պետություն, խթանել տարածաշրջանային համագործակցությունը և քննարկել համաշխարհային բեռնափոխադրումների ու լոգիստիկայի զարգացման հեռանկարները։






