ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Լաչինում վերջերս տեղի ունեցած Ադրբեջանի ու Հայաստանի էներգետիկ գերատեսչությունները համակարգող պաշտոնյաների միջև հանդիպմանը։
Լրագրողը հետաքրքրվել է, թե Հայաստանը պատրաստվում է ադրբեջանական հոսա՞նք ներկրել, թե՞ վաճառքի հեռանկար է բացվել:
«Մենք նման թեմա քննարկում ենք Վրաստանի հետ, մենք նման թեմա քննարկում ենք Իրանի Իսլամական Հանրապետության հետ, մենք նման թեմա քննարկում ենք Թուրքիայի հետ: Ավելին ասեմ՝ գիտեք, որ նախագիծ կա, որը ԵՄ-ն է ֆինանսավորում, և Վրաստանի հետ սահմանին փոխակերպիչ կայան է կառուցվում, որպեսզի հոսանքի արտահանում-ներմուծումն ավելի հեշատանա»,- նշել է Փաշինյանը:
Հիշեցնենք՝ 2026 թվականի օգոստոսի 25-ին Ադրբեջանի Հանրապետության Լաչին քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և հայկական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության, Ադրբեջանի Հանրապետության էներգետիկայի նախարարության և ադրբեջանական «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը։ Այդ մասին հայտնում են ՏԿեՆ-ից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները, ինչպես նաև երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին փոխկապակցելու հնարավոր տարբերակները։






