22-05-2026 / 13:47
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իսրայելը վստահեցրել է ԱՄՆ-ին, որ դեռ չի հարձակվի Իրանի վրա

2025/06/06 11:19
Անվտանգություն, Իրան, Մերձավոր Արևելք

Իսրայելի իշխանությունները Սպիտակ տանը վստահեցրել են, որ չեն հարվածի իրանական թիրախներին, մինչև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացնել չտա, որ Թեհրանի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները ձախողվել են։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նրանց խոսքով՝ անցյալ շաբաթ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը, Իսրայելի հետախուզական ծառայության՝ Մոսսադի ղեկավար Դեյվիդ Բարնեան և Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին ամերիկյան իշխանություններին տեղեկացրել են հրեական պետության որոշման մասին։

«Մենք հանգստացրինք ամերիկացիներին և ասացինք, որ եթե հնարավոր լինի լավ դիվանագիտական ​​լուծում գտնել, հարձակում սկսելու մեջ տրամաբանություն չկա։ Հետևաբար, մենք նրանց հնարավորություն կտանք և որևէ ռազմական գործողություն չենք ձեռնարկի, մինչև պարզ չդառնա, որ բանակցությունները սպառել են իրենց, և ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Վիտկոֆը հանձնվել է»,-ասել է աղբյուրը։

Թեհրանը, ըստ Իսրայելի, կանի ամեն ինչ, որպեսզի բանակցությունները չձախողվեն։

«Բանակցությունները կարող են տևել ևս մի քանի ամիս, նախքան Թրամփը որոշի, որ դրանք ձախողվել են»,-Axios-ին ասել է աղբյուրը։

Վերջին շաբաթներին Վաշինգտոնի վարչակազմը մտահոգված է, որ Իսրայելը կարող է հարվածել Իրանին, չնայած Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ շարունակվող բանակցություններին: ԱՄՆ նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ զգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, որ նման քայլ չձեռնարկի, քանի դեռ բանակցությունները շարունակվում են՝ հավելելով, որ իր դիրքորոշումը «կարող է փոխվել մեկ հեռախոսազրույցի ընթացքում»:

Նախորդ Լուրը

Վալենտինա Մատվիենկոն հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հաջորդ Lուրը

Բեյրութի հարավաին շրջանները հայտնվել են Իսրայելի ռմբակոծման թիրախում

Այլ Լուրեր

Ադրբեջան

Իրանի խորհրդարանի պատգամավորը կոչ է արել վերագործարկել Ջուլֆա-Նախիջևան-Հայաստան երկաթուղին

22/05/2026
ԱՄՆ

Թրամփն ու Նեթանյահուն Իրանի հարցով լարված հեռախոսազրույց են ունեցել

22/05/2026
Թուրքիա

Իսրայելը քննարկում է Ստամբուլում հյուպատոսությունը փակելու հարցը

21/05/2026
Հաջորդ Lուրը

Բեյրութի հարավաին շրջանները հայտնվել են Իսրայելի ռմբակոծման թիրախում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

ՀՀ դեսպանը և ԱՄՆ կոնգրեսականը քննարկել են ընթացիկ համագործակցության խորացման հնարավորությունները

22/05/2026

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կվերագործարկվի առաջիկա օրերին

22/05/2026

Ղազախստանի ՆԳՆ-ն պատրաստակամություն է հայտնել Թբիլիսիի հետ հատուկ ստորաբաժանումների պատրաստման փորձով կիսվել

22/05/2026

Իրանի խորհրդարանի պատգամավորը կոչ է արել վերագործարկել Ջուլֆա-Նախիջևան-Հայաստան երկաթուղին

22/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)