21-10-2026 / 14:17
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանում հաստատել են Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը

2025/06/11 15:24
Իրան, Քաղաքականություն

Իրանում հաստատել են ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնագիրը. վերահսկող մարմինն անհամապատասխանություն չի գտել Սահմանադրության հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի Սահմանադրության Պահապանների խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը։

«Իրանի և ՌԴ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնագրի նախագիծը Պահապանների խորհրդի կողմից դիտարկումներից հետո չի ճանաչվել որպես Սահմանադրությանը և իսլամական իրավունքին չհամապատասխանող», – գրել է նա X սոցիալական հարթակում։

Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության շուրջ համաձայնագիրն ավելի վաղ վավերացվել է Իրանի խորհրդարանի կողմից։ Ինչպես նշել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, խորհրդարանի և Իրանի Սահմանադրության Պահապանների խորհրդի կողմից հաստատվելուց հետո համաձայնագիրը կդառնա վավերացված փաստաթուղթ՝ պատրաստ իրագործման համար։

Համաձայնագիրն ստորագրվել է 2025 թ. հունվարի 17-ին՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Մոսկվա կատարած այցի ընթացքում։ Փաստաթղթի համաձայն՝ կողմերը ձգտում են խորացնել և ընդլայնել հարաբերությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ամրապնդել համագործակցությունն անվտանգության և պաշտպանության բնագավառում, սերտորեն համակարգել գործունեությունը տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում, ինչը համապատասխանում է երկարաժամկետ, համապարփակ ռազմավարական գործընկերությանը։

Նախորդ Լուրը

Ինդոնեզիան պատրաստվում է Թուրքիայից գնել նոր սերնդի կործանիչներ

Հաջորդ Lուրը

Եմենի հութիները ռազմական գործողություն են իրականացրել «Բեն Գուրիոն» օդանավակայանի դեմ

Այլ Լուրեր

Ադրբեջան

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը երկիր․ ցանկում կան քաղաքական գործիչներ և լրագրողներ

21/10/2026
Անվտանգություն

ՆԱՏՕ-ն Սև ծովում լրացուցիչ ինքնաթիռներ և անօդաչուներ կտեղակայի

21/10/2026
Հայաստան

ԵԱՏՄ-ի զեկույցում ներկայացվել են կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հնարավոր տնտեսական հետևանքները

21/10/2026
Հաջորդ Lուրը

Եմենի հութիները ռազմական գործողություն են իրականացրել «Բեն Գուրիոն» օդանավակայանի դեմ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ադրբեջանն արգելել է Թուրքիայի 31 քաղաքացու մուտքը երկիր․ ցանկում կան քաղաքական գործիչներ և լրագրողներ

21/10/2026

ՆԱՏՕ-ն Սև ծովում լրացուցիչ ինքնաթիռներ և անօդաչուներ կտեղակայի

21/10/2026

ԵԱՏՄ-ի զեկույցում ներկայացվել են կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հնարավոր տնտեսական հետևանքները

21/10/2026

Իսրայելը չի ցանկանում ռազմական բախում Թուրքիայի հետ, սակայն պատրաստ է բոլոր սցենարներին․ Նեթանյահու

21/10/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)