22-09-2026 / 18:09
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրանն ուրանի հարստացման նոր կենտրոն կգործարկի՝ ի պատասխան ԱԷՄԳ-ի բանաձևի

2025/06/12 15:36
Իրան, Քաղաքականություն

Իրանը դատապարտել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը և հայտարարել է ուրանի հարստացման նոր կենտրոնի գործարկման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ  մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով  Իրանի արտաքին գործերի նախարարության և Ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) համատեղ հայտարարությունը։

Ըստ հայտարարության՝ Իրանը միշտ գործել է անվտանգության շուրջ իր ստանձնած պարտավորություններին համապատասխան։ Թեհրանը բանաձևի ընդունումն անվանել է քաղաքական որոշում և քննադատել բանաձևն առաջարկած երկրներին՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային և Գերմանիային՝ նշելով, որ նրանց գործողությունները խաթարում են ԱԷՄԳ-ի վստահելիությունը։

«Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Իրանի Իսլամական Հանրապետությունը այլ տարբերակ չի տեսնում, քան արձագանքել այս քաղաքական բանաձևին։ Հետևաբար, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը կարգադրել է անվտանգ վայրում հարստացման նոր կենտրոնի ստեղծել։ Ֆորդոյի օբյեկտի առաջին սերնդի ավելի հին ցենտրիֆուգները կփոխարինվեն վեցերորդ սերնդի առաջատար IR-6 ցենտրիֆուգներով: Նախատեսվում են նաև այլ միջոցառումներ, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ», – նշված է հայտարարության մեջ:

Իրանը նաև երախտագիտություն է հայտնել ԱԷՄԳ-ի Կառավարիչների խորհրդի անդամ այն երկրներին, որոնք ձեռնպահ են մնացել քվեարկությունից կամ իրենց ձայնը տվել են այդ բանաձևի ընդունման դեմ:     

Բանաձևին դեմ են քվեարկել Ռուսաստանը, Չինաստանը և Բուրկինա Ֆասոն:

Նախորդ Լուրը

Հնդկաստանում ինքնաթիռ է կործանվել

Հաջորդ Lուրը

Թուրքիայի ՊՆ-ի ղեկավարը հանդիպել է Իրանի ՑՈւ հրամանատարի հետ

Այլ Լուրեր

Իրան

Իրանում նշվել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձը

22/09/2026
Իրան

Կասպից ծովի մակարդակը շարունակում է նվազել

22/09/2026
ԱՄՆ

Իրանական ավիաընկերությունները դադարեցրել են չվերթները դեպի Վրաստան

22/09/2026
Հաջորդ Lուրը

Թուրքիայի ՊՆ-ի ղեկավարը հանդիպել է Իրանի ՑՈւ հրամանատարի հետ

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Վենսը ակնկալում է առաջընթաց Ուկրաինայի հարցում՝ Թրամփի և Զելենսկու հանդիպումից հետո

22/09/2026

Լիտվան Ռուսաստանի հնարավոր հարձակման դեպքում տարհանման ծրագրեր է մշակել

22/09/2026

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ պատերազմը լրջորեն ազդել է Ռուսաստանի էներգետիկ ոլորտի վրա

22/09/2026

Իրանում նշվել է Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձը

22/09/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)