Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Ստեփանակերտ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Փեզեշքիանը կմասնակցի Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Ստեփանակերտում հուլիսի 3-4-ը։
Ավելի վաղ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի նախագահը նրան հրավիրել էր մասնակցելու Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գագաթնաժողովին մասնակցելու համար Ստեփանակերտ են այցելելու նաև Թուրքիայի նախագահն ու Պակիստանի վարչապետը։








