02-02-2026 / 19:02
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Սիրիայի կառավարությունը փորձում է վերականգնել ինքնիշխանությունը երկրի ամբողջ տարածքի նկատմամբ

2025/07/18 09:53
Կարևոր, Մերձավոր Արևելք, Քաղաքականություն

Արաբագետ Արմեն Պետրոսյանն անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին։

Սիրիայի հարավային ալ-Սուվեյդա նահանգում տեղաբնիկ դրուզների և Սիրիայի կառավարական ու նրանց հարող բեդվինական ուժերի միջև մի քանի օր տևած բախումները, հնարավոր է, ժամանակավորապես դադարեցին՝ նաև ԱՄՆ-ի կողմից գործադրված ջանքերի արդյունքում։

Իսրայելի ուղիղ ռազմական միջամտությունն ստեղծված իրավիճակին կարող էր ավելի տևական դարձնել հակամարտությունը, քանի որ իսրայելական հատուկ ծառայությունները երկար ժամանակ են աշխատում Սիրիայի մասնատման և դրուզական տարածաշրջանի՝ Իսրայելին աստիճանական ինտեգրման ուղղությամբ։ Մինչդեռ հատկապես Թուրքիայի ակտիվ ներգրավվածությունը ներսիրիական գորընթացներին, ԱՄՆ-ի՝ նոր հակամարտություններից խուսափելու ձգտումն առայժմ սահմանափակեցին Իսրայելի հնարավորությունները։

Ինչ վերաբերում է բուն գործընթացին, ապա ալ-Սուվեյդայում տեղի ունեցողը սիրիական կառավարության կողմից շուրջ մեկ տասնամյակ ինքնակառվարվող տարածաշրջանում պետության ինքնիշխանության վերականգնմանը միտված գորողություն էր։
Հարկ է հիշեցնել, որ սիրիական քաղաքացիական պատերազմի ընթացում ալ-Ասադի վարչակարգը խուսափում էի այ-Սուվեյդայի դեմ գործողություններից՝ զգուշանալով Իսրայելի հավակնություններից՝ հակապես երկրում արտաքին միջամտության համար ձևավորված բարենպաստ իրավիճակի պայմաններում։

Ուստի, թեպետ կառավարական ուժերի գործողությունը լիարժեք արդյունավետություն չունեցավ, կառավարական ԶՈՒ-երը դուրս բերվեցին քաղաքից, բայց բացահայտ ուղերձ հղեվց Իսրայելին առ այն, որ Սիրիայի գործող կառավարության նկատմամբ առկա է տարածաշրջանային և միջազգային լայն աջակցություն, և ներկայում Սիրիայի մասնատման սցենարի հավանականությունը միայն Իսրայել-Սիրիա խախտված ռազմական հավասարակշռությամբ և Սիրիայի ներսում եղած բազմաթիվ խնդիրներով չի պայմանավորված, այլ նաև՝ արտաքին գործոններով։

Այնպես որ, գուցե այս պահին ալ-Սուվեյդայում իրավիճակը կառավարելի դառնա, բայց քանի դեռ աշխարհում շարունակվում է գլոբալ անորոշությունը, Իսրայելը փորձելու է պարբերաբար օրակարգ բերել Սիրիայի հարավի անեքսիայի սցենարը, ինչպես վերջին երկու տարիներին սեփական անվտանգային միջավայրի բարելավման բազմաթիվ փորձերն էին։

Արմեն Պետրոսյան

Նախորդ Լուրը

Ալի Աքբար Ահմադիանն Արմեն Գրիգորյանի հետ զրույցում վերահաստատել է Իրանի դիրքորոշումն ապաշրջափակման հարցում

Հաջորդ Lուրը

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 18-ից հուլիսի 23-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Այլ Լուրեր

Իրան

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026
Հասարակություն

Գազայի երեխաները կարող են բուժում ստանալ ՀՀ-ում

02/02/2026
Անվտանգություն

Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը

02/02/2026
Հաջորդ Lուրը

Նիկոլ Փաշինյանը հուլիսի 18-ից հուլիսի 23-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

3 հնարավոր սցենար ԱՄՆ-Իրան հակամարտության ներկա շրջափուլի համատեքստում

02/02/2026

Թուրքիայում կարծում են, որ Իգդիրը կարող է դառնալ միջազգային լոգիստիկ կենտրոն

02/02/2026

Ալեն Սիմոնյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային հարցերին

02/02/2026

Հրապարակվել է Ադրբեջանում հայ պատանդների և մշակութային ոչնչացման վերաբերյալ թարմացված զեկույց

02/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)