03-02-2026 / 20:51
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Ռուս–ուկրաինական բանակցությունների 3–րդ փուլը Ստամբուլում. ի՞նչ են պայմանավորվել կողմերը

2025/07/24 14:18
Թուրքիա, Քաղաքականություն

Ռուսական կողմն առաջարկել է Ուկրաինային ստեղծել երեք աշխատանքային խումբ, որոնք կաշխատեն առցանց ձևաչափով։ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի ավարտից հետո այս մասին հայտնել է ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին։

Նրա խոսքով՝ դրանք կլինեն քաղաքական, հումանիտար և ռազմական հարցերով զբաղվող խմբեր։ Ուկրաինական կողմը համաձայնել է քննարկել առաջարկը։

Ռուսական պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում յուրաքանչյուր կողմից առնվազն 1200 ռազմագերիների փոխանակում իրականացնել:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև փոխանակել ոչ միայն զինվորականների, այլև քաղաքացիական անձանց:Վլադիմիր Մեդինսկին ընդգծել է, որ ներկայում ուկրաինա-բելառուսական սահմանին ավարտվում է գերիների փոխանակումը «250-ը 250-ի դիմաց» սկզբունքով:

Կշարունակվեն նաև ռազմական գործողությունների գծում ծանր վիրավորների և հիվանդների անժամկետ սանիտարական փոխանակումներն Ուկրաինայի հետ:

ՌԴ–ն առաջարկել է քննարկել կարճատև` 24-48-ժամյա հրադադարների հարցը՝ վիրավորներին և զոհված զինվորների մարմինները հավաքելու համար։Ռուսաստանն առաջարկել է նաև Կիևին հանձնել զոհված ուկրաինացի զինծառայողների ևս 3000 մարմին։

Մեդինսկին հայտարարել է, որ երբ ուկրաինական կողմը տեխնիկապես պատրաստ կլինի ընդունել զոհվածների մարմինները, Կարմիր խաչի միջոցով գործընթացը կիրականացվի։Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված քաղաքացիական անձանց վերադարձի հարցը:

Մեդինսկին ընդգծել է, որ Կիևը պետք է պարզաբանի Ուկրաինայում պահվող Կուրսկի շրջանի 30 քաղաքացիական անձանց կարգավիճակը: Ռուսաստանը պատրաստ է նրանց փոխանակել Ուկրաինայի ԶՈւ–ի գերիների հետ։

Նրա խոսքով՝ պարզ չէ պատճառը, թե ինչու են Կուրսկի շրջանի խաղաղ բնակիչները պահվում Ուկրաինայում։

Ուկրաինական պատվիրական ղեկավար Ռուստեմ Ումերովն իր հերթին հայտնել է, որ Կիևը ռուսական կողմին առաջարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումն անցկացնել մինչև օգոստոսի վերջ։

Ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին շեշտել է՝ Պուտինի և Զելենսկու հանդիպումը պետք է պատշաճ կերպով նախապատրաստվի, և այն պետք է վերջակետ դնի հակամարտությանը։

Sputnik Armenia

Նախորդ Լուրը

Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են երկկողմ հարաբերությունները. ՌԴ կառավարություն

Հաջորդ Lուրը

Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Այլ Լուրեր

Թուրքիա

ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների հանդիպումը կարող է լինել Անկարայում

03/02/2026
Հայաստան

TRIPP-ն այս փուլում ԱՄՆ-ին ապահովում է բիզնես ներկայություն Հարավային Կովկասում. Ամերիկագետ

03/02/2026
Միջազգային

Մշակվում է բազմաստիճան ծրագիր՝ Մոսկվա-Կիև հնարավոր խաղաղ համաձայնագրի պահպանման համար․ Financial Times

03/02/2026
Հաջորդ Lուրը

Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Հայաստանի դպրոցների ավելի քան 80%-ում նախատեսվում է ներդնել ԱԲ կրթական մոդուլներ․ ԿԳՄՍ

03/02/2026

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Կիև

03/02/2026

Հնդկաստանը պատրաստ է զարգացել ՀՀ հետ ռազմական համագործակցությունը նոր ուղղություններով

03/02/2026

Tesla-ն ԱՄՆ-ում սկսել է Model Y ամենագնացի նոր տարբերակի վաճառքը (Ֆոտո)

03/02/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)