07-07-2026 / 14:44
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Արտատարածաշրջանային խաղացողների ներգրավման հարցը մենք նպաստավոր չենք համարում․ Իրանի ԱԳՆ

2025/07/28 13:00
Անվտանգություն, Իրան, Կարևոր, Քաղաքականություն

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների և Իրանի դիրքորոշման փոփոխության վերաբերյալ շրջանառվող հաղորդումներին, նշել է, որ Իրանի դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

«Ոչ, մեր դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Կան երկու կարևոր հարցեր. առաջինը՝ խաղաղություն և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակասությունների կարգավորում, որին մենք աջակցում ենք և կողմ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացի արագացմանը։ Մենք խրախուսում ենք երկու երկրներին շարունակել այս գործընթացը։ Ինչ վերաբերում է տարանցիկ ուղիներին՝ մենք միշտ աջակցել ենք հաղորդակցման ուղիների զարգացմանը՝ որպես տնտեսական զարգացման կարևոր բաղադրիչ։ Մենք կողմ ենք այս գործընթացին, բայց մի բան հստակ նշել ենք՝ այդ զարգացումները չպետք է հանգեցնեն տարածաշրջանի աշխարհաքաղաքական կառուցվածքի փոփոխությանը։ Մեկ այլ կարևոր հանգամանք է արտատարածաշրջանային խաղացողների ներգրավման հարցը, ինչը մենք նպաստավոր չենք համարում տարածաշրջանի զարգացման և անվտանգության համար։ Այս հարցի շուրջ ընդհանուր պատկերացում գոյություն ունի։ Որոշ տեղեկություններ՝ կապված այդպիսի կողմերի մասնակցության հետ, արդեն իսկ հերքվել են առնչվող դերակատարների կողմից»։

Ինչ վերաբերում է «Զանգեզուրի միջանցքի» գործարկման լուրերին՝ Բաղաեին նշել է.

«Նախ՝ այն, ինչ քննարկվում է, կապ չունի իրական գործընթացների հետ, քանի որ ներգրավված երկրները դա արդեն իսկ հերքել են, և դրանք ընդամենը լրատվամիջոցների հրապարակումներ են։ Բայց նույնիսկ անկախ այդ տեղեկություններից՝ երրորդ կողմերի միջամտությունը լիովին աննպաստ է տարածաշրջանի համար։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի երկրների կողմից»։

Նախորդ Լուրը

Սիրիայում սեպտեմբերին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ

Հաջորդ Lուրը

ՀՀ ՊՆ խոսնակը հերքել է «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք գրավվելու» մասին տեղեկությունը

Այլ Լուրեր

Իրան

Իրանում շարունակվում են Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները. Լուսանկարներ

07/07/2026
Անվտանգություն

Դամասկոսում պայթյուններ են եղել այն հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել էր Էմանուել Մակրոնը.Տեսանյութ

07/07/2026
ԱՄՆ

Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կպահանջի ուժեղացնել Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը

07/07/2026
Հաջորդ Lուրը

ՀՀ ՊՆ խոսնակը հերքել է «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք գրավվելու» մասին տեղեկությունը

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Ռուսաստանում վառելիքի ճգնաժամը խորանում է․ բենզինի հերթերում բախումներ են տեղի ունենում

07/07/2026

Իրանում շարունակվում են Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունները. Լուսանկարներ

07/07/2026

Դամասկոսում պայթյուններ են եղել այն հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել էր Էմանուել Մակրոնը.Տեսանյութ

07/07/2026

Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակներում 59 երկրում ավելի քան 1000 մարդ է ձերբակալվել

07/07/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)