04-12-2025 / 03:04
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Երազանքս Անիի այգու նախագծի կյանքի կոչումն է, որը կներառի նաև Հայաստանի հատվածը․ Քավալա

2025/07/31 10:44
Ադրբեջան, Կարևոր, Հասարակություն, Քաղաքականություն

Թուրքիայում անազատության մեջ գտնվող «Անադոլու քյուլթուր» ՀԿ-ի ղեկավար, Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք հասարակական գործիչ Օսման Քավալան Bianet-ի հետ զրույցում անդրադարձել է Թուրքիա-Հայաստան կարգավորման գործընթացին առնչվող հարցերին։

Region Monitor-ն առանձնացրել է Քավալայի ուշագրավ մտքերն ու շեշտադրումները

—Անին շատ յուրահատուկ վայր է, որտեղ ճարտարապետական պատմության տեսանկյունից շատ կարևոր հուշարձանային կառույցներ մոտ հազար տարի պահպանվել են։ Պատմական Անիի մի մասը գտնվում է Հայաստանի տարածքում։ Վերականգնվելիք կամուրջը, թեև հուշարձանային կառույց չի համարվում, սակայն հենց սահմանին գտնվելու պատճառով ունի շատ ուժեղ խորհրդանշական նշանակություն։ Այս նախագիծը տարիներ առաջ TEPAV-ի կողմից ներկայացվել էր մշակույթի նախարարությանը, սակայն երկու երկրների հարաբերությունների վիճակը դրա իրագործման համար նպաստավոր չէր։ Առանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանը բացելու քաղաքական կամքի, կամրջի վերականգնումը մեծ նշանակություն չէր ունենա։ Այս նախագծի այսօր կյանքի կոչվելը կոնկրետ նշան է, որ կարգավորման գործընթաց է սկսվելու։ Կարծում եմ, որ դիվանագիտական հարաբերությունների և սահմանային անցումների բացման հետ մեկտեղ կամրջի վերականգնումը կարևոր դրական ազդեցություն կունենա։ Արդեն իսկ այն վերացել են պատճառները, որոնց համար Թուրքիան փակել էր սահմանը

—Քանի որ Անին համարվում էր ռազմական արգելված գոտի, մինչև 2004 թվականը մեր քաղաքացիները Անի այցելելու համար պետք է թույլտվություն ստանային Կարսի նահանգապետարանից։ Որոշ վայրերում կատարվել էին ոչ լայնածավալ պեղումներ։ Պատմական կառույցների հետ կապված առաջին աշխատանքը կատարվել էր 2008 թվականին։ Շադդադյանների ժամանակաշրջանում կառավարիչ եղած Մանուչեհրի անունը կրող 13-րդ դարի կառույցը վերականգնվել էր։ 2011 թվականին մշակույթի նախարարության և World Monuments Fund-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում սկսվեցին Անիի ամենակարևոր հուշարձանային կառույցի՝ 10-րդ դարի Մայր տաճարի և Սուրբ Փրկիչ եկեղեցու վերականգնման նախագծերը։ Մենք՝ որպես «Անադոլու քյուլթուր», այս համագործակցությունը հեշտացնելու դեր ենք ունեցել։ Նախագծի ընթացքում Հայաստանից և Վրաստանից մասնագետների մասնակցությամբ աշխատարաններ ենք կազմակերպել։ Հատկապես Հայաստանի մասնագետներն անհանգստանում էին, քանի որ չգիտեին, թե ինչ աշխատանք է կատարվում։ Սակայն նախագծերը պատրաստող և իրականացնող հարգարժան ճարտարապետ Յավուզ Օզքայայի վերականգնման ոլորտում փորձը, կարողությունները, գիտական հզոր պատրաստվածությունը և երկխոսության բաց աշխատանքային մեթոդը օգնեցին հաղթահարել այդ մտահոգությունները, և Անիի կառույցների գիտական սկզբունքներին համապատասխան վերականգնումը դարձավ մեր ընդհանուր նպատակը։

Թեև դիվանագիտական հարաբերություններ չկային, մշակույթի նախարարությունը թույլ տվեց, որ Հայաստանից մասնագետներ մասնակցեն Անիում իրականացվող գնահատման աշխատանքներին, և Հայաստանի կառավարությունն էլ աջակցեց մասնագետների ուղարկմանը։ 2016 թվականի հուլիսին՝ հեղաշրջման փորձի օրերին, Ստամբուլում անցկացված ՅՈՒՆԵՍԿՕ-ի հավաքին մշակույթի նախարարության՝ Անին Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկելու առաջարկին Հայաստանի կողմից ուժեղ աջակցություն ցուցաբերվեց։ Այդ օրվանից հետո մենք շարունակեցինք Անիի համատեղ ներկայացման աշխատանքները։ Հայաստանից, Ամերիկայից և մեր երկրից մասնագետների մասնակցությամբ պատրաստվեց Անիի մասին համապարփակ տեղեկատվություն տրամադրող եռալեզու բջջային հավելված։ Կարճ ասած՝ կամրջի մեր կողմում բավական փորձ և համագործակցության փորձ կուտակվեց։ Կամրջի վերականգնումը տարիներ շարունակ մասնագետների միջև ստեղծված այս գիտական կամուրջները ևս ավելի իմաստալից կդարձնի։

—Իմ երազանքն այն է, որ Անիի կամրջի մյուս կողմում՝ Հայաստանի հատվածն էլ ընդգրկող, ազատ գոտու կարգավիճակով Անիի զբոսայգու նախագիծն իրականացվի։ Վստահ եմ, որ սա, բացի ժողովուրդների միջև հարաբերությունների վրա դրական ազդեցություն ունենալուց, նաև կզարգացնի տուրիզմը և մեծապես կնպաստի տարածաշրջանի զարգացմանը։

—Պետությունը ղեկավարողները գործում են ռազմավարական շահերի շրջանակում, սա հայտնի փաստ է։ Սակայն ուզում եմ հիշեցնել, որ Ղարաբաղյան խնդրի բռնկումից հետո, քանի որ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում առաջընթաց չեղավ, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների նորմալացման ուղղությամբ կառավարությունների կողմից կոնկրետ քաղաքական քայլ չձեռնարկվեց։ 2009 թվականին Շվեյցարիայում ստորագրված արձանագրությունը մնաց անկատար, ուժի մեջ չմտավ։ Երկու ժողովուրդների միջև դրական հարաբերությունների ձևավորման համար անհրաժեշտ է, որ կառավարությունները քաղաքական և դիվանագիտական քայլեր ձեռնարկեն, բայց դա բավարար չէ։ Երկու հասարակությունների միջև կան անցյալից եկող ցավալի հիշողություններ։ Մի քանի տարի առաջ տեղի ունեցած պատերազմում Թուրքիայի ակտիվ աջակցությունն Ադրբեջանին, կարելի է հեշտությամբ ենթադրել, որ Հայաստանի հասարակության մի մասում Թուրքիայի և թուրքերի նկատմամբ առկա նախապաշարմունքներն ավելի է խորացրել։ Մեկ այլ բացասական գործոն էլ այն է, որ ներկայումս քաղաքական հարաբերությունները սկսած Փաշինյանի հասարակական աջակցությունը նվազել է, և նա մեղադրվում է Ադրբեջանի դեմ պարտության համար։ Հայաստանում պարտության զգացողությունը, Ղարաբաղից փախած բնակչության ապրած տրավմաները նույնպես բացասաբար կազդեն ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման վրա։

—Եթե Թուրքիայի առաջնահերթությունը Հայաստանի հետ իրական խաղաղություն հաստատելն է, ապա այս փուլում Հայաստանից լրացուցիչ պահանջների հարցում չափազանց կարևոր է զգույշ և հավասարակշռված քաղաքականություն վարել։ Օրինակ, եթե Թուրքիան կարգավորման պայման դնի Նախիջևանը մայր Ադրբեջանին կապող միջանցքի ստեղծումը՝ այնպիսի ձևակերպմամբ, որ դա ընկալվի որպես Հայաստանի ինքնիշխանության սահմանափակում, դա Հայաստանում ավելի մեծ բացասական արձագանք կառաջացնի։


Հիշեցնենք, որ Թուրքիայի դատարանն այսօր ազատազրկման է դատապարտել հայտնի իրավապաշտպան, հասարակական գործիչ և գործարար Օսման Քավալային՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով՝ հեղաշրջման փորձի մեղադրանքով։

65-ամյա գործիչը կյանքի մնացած մասը պետք է անցկացնի բանտում՝ առանց ներման իրավունքի: Վճիռը խիստ քննադատության է արժանացել, այդ թվում՝ արևմյան դիվանագետների կողմից, որոնք դատարան էին եկել՝ Քավալային աջակցելու։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` նույն գործով անցնող ևս 6 մեղադրյալ 18 տարվա ազատազրկման է դատապարտվել:

Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերից՝ 1637 օր առանց դատավճռի անազատության մեջ գտնվող Օսման Քավալան «Անադոլու Քյուլթուր» հասարակական կազմակերպության գործադիր նախագահ, Թուրքիայի քաղաքացիական հասարակության ամենահայտնի գործիչներից է:Թուրքական դատախազությունը պնդում էր, որ Քավալան ֆինանսավորել է 2013 թվականի ամռանը տեղի ունեցած լայնածավալ բողոքի ակցիաները, որոնք սկիզբ առան Ստամբուլի Գեզի զբոսայգու կառուցապատման դեմ իրականացվող ցույցերից։

Նախորդ Լուրը

Ադրբեջանը իրականացնում է հստակ հոգեբանական պատերազմ. Անժելա Մնացականյան

Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի Իրանին պատճառած վնասների դիմաց․ Արաղչիի հարցազրույցը Financial Times-ին

Այլ Լուրեր

Ադրբեջան

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025
Քաղաքականություն

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025
Թուրքիա

Թուրքիան կարող է առաջիկա 6 ամիսների ընթացքում բացել Հայաստանի հետ իր ցամաքային սահմանը․ Bloomberg

03/12/2025
Հաջորդ Lուրը

ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի Իրանին պատճառած վնասների դիմաց․ Արաղչիի հարցազրույցը Financial Times-ին

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Թուրքիայում տեղի են ունեցել Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի և Պակիստանի զորքերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններ

03/12/2025

Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը. Վրաստանի նախագահ

03/12/2025

Պուտինը Ուկրաինայում պատերազմը դադարեցնելուն ուղղված ԱՄՆ-ի որոշ առաջարկներ ընդունել է, որոշները՝ մերժել

03/12/2025

Հայաստանում Պակիստանի դեսպանություն կբացվի

03/12/2025
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)