Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Էրդողանը նշել է, որ Ուկրաինայի պատերազմին վերջ դնելուն միտված Թուրքիայի ջանքերը շարունակվում են և համոզմունք հայտնել, որ Ստամբուլի բանակցությունները նպաստել են խաղաղության գործընթացին։
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները կհանգեցնեն մնայուն խաղաղության, և որ Կովկասում մնայուն կայունությունը կլինի ի շահ Թուրքիայի և Ռուսաստանի։
Հանդիպման ընթացքում նաև մտքեր են փոխանակվել Գազայում տիրող իրավիճակի վերաբերյալ:







